ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ անհայտ կնոջ դի է հայտնաբերվել
ԱշխարհՀԴԲ-ի քննիչները փորձում են պարզել այն կնոջ ինքնությունը, ում դին հայտնաբերվել է ԱՄՆ նախագահի նստավայրից ոչ հեռու: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Նշվում է, որ կնոջ իրերը հայտնաբերել են զբոսաշրջիկները հունիսի 12-ին: Մեկ օր անց ՀԴԲ աշխատակիցները մոտակայքում գտել են մահացածի դին։
Քննիչների խոսքերով, կնոջ մահվան պահից անցել է մեկ ամսից մինչև վեց ամիս. Մարմինը հասցրել է ամբողջովին քայքայվել: Բացի այդ, նա կրել է թեթև հագուստ, ինչը վկայում է նրա մահվան օրը տաք եղանակի մասին: Մահվան պատճառը դեռ պարզված չէ: