Թուրքիայում լրագրողներ են ձերբակալվում
ԱշխարհԵվս 43 լրագրող է ձերբակալվել հուլիսի 15-ին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի համար, գրում է Hurriyet-ը` հղում անելով Ժուռնալիստների ասոցիացիային: Ձերբակալվածներից 42-ը պետական TRT հեռուստառադիոընկերության աշխատակիցներ են, մեկը` Zaman թերթի: Այսպիսով, ԶԼՄ-ների ձերբակալված աշխատակիցների թիվը հասել է 100-ի: