«Հայաստան» դաշինքն է այն քաղաքական ուժը և թիմը, որը կարող է այս վիճակից դուրս բերել մեր երկիրը. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
ՔաղաքականությունԱնցնող օրերի ընթացքում մենք առավելապես անտեսեցինք հակառակ կողմի զրպարտությունները, վայրահաչոցները, մենք հիմարությունների վրա ժամանակ չծախսեցինք, մենք խոսեցինք Հայաստանի զարգացումից և Հայաստանի երաշխավորված ապագայից: Այս մասին այսօր ասաց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ:
««Հայաստան» դաշինքն է այն քաղաքական ուժը և թիմը, որը կարող է այս վիճակից դուրս բերել մեր երկիրը: Մենք ունենք մի խնդիր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բացատրեինք, որ այս պայքարը միայն մերը չէ, սա յուրաքանչյուր հայ մարդու կռիվն է, այսօր մենք փաստեցինք, որ այն հաջողել ենք: Այսօր մեր դաշինքի անունից խոստանում ենք, որ այն ծրագրերը, որոնք ձեզ ներկայացրել ենք, հունիսի 20-ից հետո դառնալու են կառավարության ծրագիր և իրականություն են դառնալու և մեր յուրաքանչյուր բառի համար պատասխան ենք տալու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը: