Սերժ Սարգսյանը խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին
ՔաղաքականությունԴեկտեմբերի 17-ին ՀԱԿ համագումարի ընթացքում ընդարձակ ելույթով հանդես եկավ նաև ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա իր ելույթում անդրադարձ կատարեց մի քանի խնդիրների, այդ թվում նաև արտագաղթի և դրա պատճառներին.«Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը, ապացուցված պատմական անթիվ օրինակներով, վիճարկելի չէ։ Կարիք չկա նաեւ բացատրելու, թե ինչպիսի ողբերգական հետևանքներ են ունենում պատերազմները։ Ոչ իսկ բուն պատերազմը, այլեւ նրա սպառնալիքն անգամ հղի է այդպիսի հետեւանքներով, որոնցից ամենացցունը զանգվածային արտագաղթն է։ Հայաստանը բնակչությունից դատարկվում է ոչ այնքան սոցիալական ծանր պայմանների, աղքատության, արդարության բացակայության եւ կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տեւական վտանգի պատճառով»,-ասել էր Տեր-Պետրոսյանը:
Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Քննարկման սկիզբ դրել է Սերժ Սարգսյանը: Նա փորձել է ճշտել, թե Տեր-Պետրոսյանի հայտարարությունները որքանով են համապատասխանում իրականությանը: