Հայերեն


«Եթե մայրս ու սկեսուրս չօգնեին, շատ դժվար կլիներ». Լուսին Վարդանյանը՝ նոր նախագծի, երեխաների խնամքի և որդու չարաճճիությունների մասին

Life

Դերասանուհի Լուսին Վարդանյանը շուրջ 2 տարվա դադարից հետո կրկին եթերում է: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է դադարի, նոր նախագծի և երեխաների մասին:

Լուսինի խոսքով՝ նախագծերում կամ թատրոնում ամեն դերից հետո փորձում է մի փոքր դադար ունենալ: «Այդ դադարի ընթացքում ես թե՛ մասնագիտական, թե՛ զգացմունքային առումով բավականին լցվում եմ ու սկսում սիրով աշխատել։ Լցվելու համար շատ տարբերակներ ունեմ, դրան նպաստում են նույնիսկ ուղղակի աշխատանքիս հանդեպ կարոտը, կյանքի փորձը, տարբեր մարդկանց կյանքի պատմություններ ուսումնասիրելը, ֆիլմեր դիտելը, գրքեր կարդալը, նույնիսկ՝ հիշողությունները»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ այս անգամ դադարը բավականին երկար էր: «Երկրորդ բալիկիս ծննդից հետո սկսվեց կորոնավիրուսը, հետո բոլորիս համար անասելի ցավոտ պատերազմը և, մեխանիկորեն, պասիվացան աշխատանքները թե՛ հեռուստատեսությունում, թե՛ թատրոնում: Իմ մասնակցությամբ վերջին նախագիծս Ելենա Արշակյանի «Պատվից առավել» հեռուստասերիալն էր։ Կարոտել էի նկարահանման գործընթացը, յուրաքանչյուր դերասան կհասկանա, թե դա ինչ կարոտ է: Ընկճախտեր նույնպես ունեցել եմ, հատկապես, պատերազմի ընթացքում, երբ ամեն ինչ փակուղու մեջ էր, միակ լուսավոր կետը երեխաներս էին: Իսկ հիմա, երբ, քիչ թե շատ, զբաղված եմ, բավականին թեթևացել եմ»,- նշեց նա:

Լուսինն ընդգծեց, որ շնորհակալ է Ելենա Արշակյանին իրեն նորից կերպար առաջարկելու համար: «Ելենան այն մասնագետներից է, որը լավ գիտի իր աշխատանքը և վարպետությամբ է անում այն։ «Օջախի երգը» հեռուստանովելում Սոնայի կերպարը բավականին բարդ է ու էմոցիաներով լի: Կին է, որը մեկ օրում կորցնում է աշխարհի ամենակարևոր մարդկանց՝ երեխային, մորը, հորը,- ասաց նա և հավելեց, որ դադարից հետո հունի մեջ ընկնելու խնդիր չի ունեցել,- խմբի հետ արդեն հարազատացել եմ, բոլորն էլ հաճելի ու աշխատասեր մարդիկ են: Իսկ մասնագիտորեն, կարող եմ ասել, որ միայն մինչև առաջին նկարահանումն եմ շատ տանջվել՝ կերպարիս մասին մտածելով: Կամ պետք է «համոզեի» հեռուստադիտողին հուզվել կերպարիս համար, հասկանային կերպարը, կամ ուղղակի չխաղայի: Ես սիրում եմ մաքսիմալ անկեղծ լինել իմ հանդիսատեսի հետ, որովհետև սուտը միանգամից զգում են, դերասանը չպետք է դա թույլ տա»։

Դերասանուհին պատմեց, որ փորձում է հասցնել համատեղել աշխատանքը երեխաների խնամքի հետ: «Տատիկներն օգնում են, եթե մայրս ու սկեսուրս չօգնեին, շատ դժվար կլիներ: Ընդհանրապես, որքան շատ եմ զբաղված լինում, այնքան շատ բան եմ հասցնում, կարելի է ասել, ամեն ինչ: Երեխաները զբաղվածությունիցս չեն բողոքում, սիրով են մնում տատիկների մոտ, իմ բացակայությունն էլ շատ չի լինում, պակասս չեն զգում: Եթե չեմ աշխատում, ապա իրենց հետ եմ»,- ասաց նա:

Մայրիկը նկատեց, որ որդին՝ Արան, շատ է աշխուժացել: «Քանդում է դարակներ, եթե գդալ կամ պատառաքաղ չեմ գտնում, արդեն գիտեմ որտեղ փնտրեմ, օրինակ, կոշիկների պահարանում՝ կոշիկի մեջ: Սմարթֆոններ ևս սիրում է, բայց չեմ տալիս: Իհարկե, դա մեր դարում անխուսափելի է, ուղղակի կարելի է դեռ վերահսկել: Արան այնքան հետաքրքիր է․ որտեղ փափուկ մակերես է տեսնում՝ պառկում, գլուխը դնում է վրան, շատ ծիծաղելի է այդ տեսարանը: Համբուրել շատ է սիրում, երկու բալիկներս էլ շատ սիրառատ են, ինձ են նման: Արայի ձեռքերը, երբեմն, Ռուզիկի իրերին են հասնում: Ռուզիկը ցայտնոտի մեջ ընկած շատ լուրջ լաց է լինում, բայց, հիմնականում, հասկանում է, որ եղբայրը փոքր է, նրան շատ է սիրում,շատ հոգատար է»,- պատմեց Լուսինը:

Դերասանուհին նշեց, որ դուստրը՝ Ռուզաննան, հիմա արձակուրդում է, բայց դպրոցը, հատկապես մայրենի լեզու, շախմատ, ռուսերեն առարկաները շատ է սիրում: «Շախմատի հարցում հայրիկն է օգնում: Ռուզիկը ստեղծագործել շատ է սիրում, որ թողնես, ամբողջ օրն ինքն իրեն կխոսի, ինչ-որ բաներ, տեսարաններ, ներկայացումներ, երգ, պար կհորինի: Իր նախաձեռնությամբ պարի խմբակ է հաճախում: Շատ է սիրում, նույնիսկ երբ ծուլանում է դասերն անել, ասում եմ՝ եթե չանի, պարի չի գնա, արագ նստում է դասի: Ռուզիկն իր տարիքից հասուն է, այդ պատճառով, երբեմն, շատ մեծի պես եմ վերաբերվում նրան, շատ եմ նյարդայնանում, հետո հիշում, որ պահանջներս կատարյալ անելու համար այդքան էլ մեծ չէ: Արդեն պահանջում եմ, որ իր սենյակն ինքը հավաքի, ավելի պարտաճանաչ, կոկիկ, իր խոսքի տերը, բարի, աշխատասեր, պատասխանատու լինի, որպեսզի լավ մարդ, լավ քաղաքացի, լավ մասնագետ դառնա»,- եզրափակեց նա:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված