Հայերեն


«Այդ եկեղեցում նաև ես եմ մկրտվել»․ Վարդան Հովսեփյանի որդու մկրտությունն իր 38-ամյակի օրը և կնքահոր ընտրությունը

Life

Դերասան Վարդան Հովսեփյանի ու կինը՝ Կարինեն, օրերս՝ Վարդանի 38-ամյակի օրը, մկրտել են իրենց որդուն՝ Մաքսին, որը սեպտեմբերին կդառնա 3 տարեկան։ Tert.am Life-ի հետ զրույցում Վարդանը պատմել է մկրտության օրվա, կնքահոր ընտրության մասին։

Վարդանի խոսքով՝ Մաքսի կնքահայրը Ամերիկայի Միացյալ Նահանգներից պետք է Հայաստան գար և այստեղ էր լինելու հունիսին։ «Քանի որ ես էլ հունիսին եմ ծնվել, որոշեցինք երկու առիթը մեկ օրում անել։ Կնքահայրը վաղուց ընտրված չի եղել, ես ու կինս մտածում էինք, որ մեր երկրորդ որդու ծննդից հետո կմկրտենք երեխաներին (Զույգի երկրորդ երեխան կծնվի մոտ երկու ամսից, խմբ․ )։ Կնքահայրն ինքն առաջարկեց Մաքսի կնքահայրը լինել, ես էլ մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը։ Չեմ սիրում, երբ դու ես կնքահորն ընտրում, մանավանդ, երբ դա ոչ ոք չի մերժում։ Երբ կնքահայրն է առաջարկում, Աստծո օրհնությունն է։ Նա ընկերս է՝ Հարութ Բոգարյանը»,- ասաց նա։

Դերասանը պատմեց, որ մկրտությունը տեղի է ունեցել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում։ «Այդտեղ մկրտվել եմ նաև ես, տեղի է ունեցել իմ ու կնոջս պսակադրությունը, Մաքսի 40 օրականի արարողակարգը։ Սուրբ Գևորգը դարձավ մեր ընտանեկան եկեղեցին, և քահանան որդուս մկրտության անունն էլ Գևորգ դրեց։ Մաքսը մկրտության ժամանակ իրեն շատ լավ պահեց, նույնիսկ նշխարը ստանալու ժամանակ էլ խելոք հետևում էր քահանային։ Միայն թե եկեղեցու մոմերն էր փչում, իհարկե, ես հետո բոլորը նորից վառեցի։ Նախապես զրուցել էինք իր հետ, բացատրել թե ուր ենք գնում և ինչի համար։ Ասել էինք, որ օրվա ամենակարևոր մարդն ինքն է լինելու»,- նշեց դերասանը։

Ըստ Վարդանի՝ խնջույք են կազմակերպել, որի սկզբում նախ մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհված տղաների հիշատակը։ «Մեր մայրերին ուզում եմ ասել, որ պինդ լինեն,- ասաց նա և հավելեց, որ շնորհակալ է իր հյուրերին, որոնք մկրտության օրն իրեն հարգել և եկել էին,- Հյուրերը մի պահ մոռացել էին, որ իմ ծննդյան օրն է, այդպես էլ պետք է լիներ, որդիս պետք է առաջին պլանում լիներ։ Մենք քրիստոնյա ենք, պետք է բոլորս մկրտվենք ու ստանանք Աստծո օրհնությունը, ուրախ եմ, որ տղաս ստացավ այդ օրհնությունը»։

Դերասանը նկատեց, որ երջանիկ է։ «Ունեմ լավ ընտանիք, աշխատանք, մասնագիտություն, սիրված եմ հասարակության մի մասի կողմից։ Երջանկությունն էլ ո՞րն է, շատ գումա՞րը, իհարկե ոչ։ Դա, երբեմն, նույնիսկ պատուհաս է։ Հիմա իմ նպատակները կապված են երեխաներիս, նրանց կրթության ու ապագայի հետ։ Ուզում եմ նաև մասնագիտությանս մեջ ավելի աճել»,- ընդգծեց նա։

Վարդանն այս տարի դարձել է 38 տարեկան։ Շեշտեց, որ ընկերները չեն թողնում մեծանա։ «Ինձնից ավելի մեծ շատ ընկերներ ունեմ, որոնք շատ երիտասարդ են, իրենց էներգիան չի սպառվում։ Եթե 50-նն անց ընկերներս էներգիայով լի են, կյանքը սիրում են, ես, 38 տարեկան լինելով, ինչպես կարող եմ չսիրել։ Պետք է ամեն օրն ապրել սիրով ու էներգիայով լի, որ կյանքը հետաքրքիր լինի»,- եզրափակեց նա։

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված