Հայերեն


«Կողքից կարող եմ գոռոզ թվալ»․ Էմմա Սապունջյանը՝ «աստղային» հիվանդությամբ չտառապելու և իր հասցեին վիրավորանքների և դրանց պատասխանելու մասին

Life

Դերասանուհի Էմմա Սապունջյանը նկարահանման աշխարհ մուտք է գործել 17 տարեկանում, բայց առաջին դերը ստացել է 21 տարեկանում։ Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է հայտնիության ազդեցության և բացասական կողմերի մասին։

Էմմայի խոսքով՝ 17 տարեկանում նկարահանվել է էպիզոդիկ և մասսայական տեսարաններում։

«Այդ ժամանակ դերասանուհի դառնալու մասին չէի էլ մտածում, ուզում էի ռեժիսոր դառնալ։ Իմ առաջին կերպարը մարմնավորել եմ «Սահմանին» հեռուստասերիալում 21 տարեկանում։ Տաթևը զինվորի սիրելին էր, սպասում էր նրա վերադարձին։ Դրանից հետո նկարահանվեցի «Միլիոնը թակարդում» նախագծում, բայց հայտնիություն ձեռք բերեցի «Փրկենք մեր հոգիները» հեռուստասերիալից հետո։ Դա իմ երրորդ կերպարն էր, տարբերվող աղջիկ էր, կարողանում էր իրեն պաշտպանել։ Նման կերպարներ հեռուստասերիալներում քիչ կան, բայց իրական կյանքում շատ են։ Երևի, հենց կերպարն էր պատճառը, որ այդ հեռուստասերիալով ճանաչելի դարձա։ «Փրկենք մեր հոգիները» նախագծից հետո մարդիկ սկսեցին դիտել նաև «Միլիոնը թակարդում» հեռուստասերիալը ու նկատել, որ այնտեղ էլ եմ նկարահանվել»,- պատմեց նա։

Ըստ դերասանուհու՝ հայտնիություն ձեռք բերելուց հետո ներքին փոփոխություններ չի զգում։ «Մինչև այսօր չեմ կարողանում ընդունել, որ հայտնի մարդ եմ, փողոցում կարող են տեսնել, ճանաչել։ Երբ ինձ նայում են, մտածում եմ՝ գուցե տեսքս այն չէ, հետո հիշում եմ, որ հայտնի եմ։ Այդ փաստի մասին անընդհատ մոռանում եմ, ինձ որպես հայտնի մարդ չեմ ընկալում։ Շատ են ասում՝ ինչ լավ է, որ «աստղայինդ» չի տարել, բայց դա նորմալ է։ Երբ մի քանի անգամ էկրանին երևում ես, քեզ սիրում են, դրանից չպետք է շրջապատիդ հանդեպ վերաբերմունքդ փոխվի։ Ես կողքից կարող եմ գոռոզ թվալ, որովհետև դժվար եմ մտերմանում մարդկանց հետ, բայց այդպիսին չեմ։ Նույնիսկ սկզբնական շրջանում ճանաչելի դառնալու փաստն ինձ չի ստիպել ուրիշներին վերևից նայել»,- ասաց նա։

Էմման ընդգծեց, որ հայտնիությունը բավականին բացասական կողմեր ունի։ «Քեզ պարտավորված ես զգում, որովհետև օրինակ ես ծառայում մյուսներին։ Քեզ հետևում են երեխաներ, երիտասարդներ, կարող են առանց հասկանալու կրկնօրինակել, ինչը լավ չէ։ Պետք է ամեն քայլդ մտածված անես, որպեսզի սխալ ազդեցություն չունենաս նրանց վրա։ Սոցցանցերում էլ քեզ հետևում են, պետք է ուշադիր լինես, որպեսզի մարդիկ չտուժեն»,- նշեց դերասանուհին։

Էմման նաև շեշտեց, որ մարդիկ մինչև այսօր իր մարմնավորած կերպարներն անձնավորում են ու իրեն վերագրում։

«Երբ կերպարդ բացասական է, վատ ես ընկալվում մարդկանց կողմից։ Հետաքրքիր է, որ երեխաները հասկանում են՝ ուղղակի կերպար է, ոչ թե քո անձը։ Մեծերի դեպքում այդպես չէ, նրանք մտածում են, որ ռեալիթի շոու է, դու ապրում ես քո կյանքը, կողքից տեսախցիկներով քեզ նկարահանում են։ Այստեղից էլ սկսվում են քննադատությունները, վիրավորանքները։ Շատերին պատասխանում եմ, որովհետև երբ չես պատասխանում, տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդը ճիշտ է։ Եթե ինձ վիրավորում են, ես էլ իրավունք ունեմ նրանց վիրավորելու։ Իհարկե, այդ վիրավորանքն այնպիսին չէ, ինչպիսին իրենցն է։ Երբ պատասխանում եմ, չեմ նեղսրտում, կարծես հանգիստ զգամ, որ պատասխանը տվել եմ։ Հետաքրքիր է, որ երբ պատասխանում եմ վիրավորանքին, գրում են՝ կներեք, մենք այլ կերպ էինք մտածում»,- եզրափակեց նա։ 

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված