Ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ում
Քաղաքականություն«Ժամանակ»
ՀՀԿ-ն լուրջ փոփոխություններ է իրականացնում խորհրդի կազմում։ Մասնավորապես, ՀՀԿ խորհրդի ներսում ստեղծվելու է ավագների խորհուրդ, որտեղ կհանգրվանի ՀՀԿ ծերակույտը։ ՀՀԿ առավել «Երիտասարդները», սակայն, Ամանորի առթիվ ընտանիքներով արտասահման են մեկնել, ինչի պատճառով խորհրդի նիստ հնարավոր չեղավ գումարել երեկ։ ՀՀԿ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ եթե հաջողվեց խորհրդի՝ արտերկրում գտնվող անդամներին «բերման ենթարկել», ուրեմն Խորհրդի նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին կամ 28-ին, այլապես կտեղափոխվի 2017թ. հունվարի առաջին կեսին՝ արձակուրդից հետո»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։