Հայերեն


«Փոքր ժամանակ շատ բարդույթներ ունեի». Սրբուհի Ավանեսյանը՝ տունը վերանորոգելու համար 14 տարեկանում մատուցողուհի աշխատելու, Հնդկաստանում ունեցած աշխատանքի և սերիալներում չնկարահանվելու որոշման մասին

Life

Երիտասարդ դերասանուհի, մոդել Սրբուհի Ավանեսյանը եթերում հաճախ չի երևում, բայց աշխատել սկսել է 14 տարեկանից: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է տունը վերանորոգելու համար մատուցողուհի աշխատելու, իր բարդույթների, Հնդկաստանում աշխատելու և սերիալներում չնկարահանվելու որոշման մասին: 

Սրբուհու խոսքով՝ առաջին աշխատանքը 14 տարեկանում է արել, մանկական սրճարաններից մեկում աշխատել է որպես մատուցողուհի:

«Սկսեցի աշխատել ամառային արձակուրդներին, իսկ հետո առավոտյան դպրոց էի հաճախում, օրվա երկրորդ կեսին՝ աշխատանքի: Այդ տարիքից որոշեցի աշխատել, որովհետև մենք տուն էինք գնել, ուզում էի մայրիկիս օգնել տան վերանորոգման հարցում: Սրճարանի ամենափոքր աշխատողն էի, բայց այնքան լավ էի աշխատում, որ առաջարկեցին մենեջեր դառնալ: Չհամաձայնեցի, որովհետև ինձնից ավելի մեծ աշխատողներ կային, ես ամենափոքրն էի, նորմալ չէր լինի: Մայրս դեմ չէր, որ աշխատեի, նույնիսկ կողմ էր, իրեն լավ էր զգում, որ այդ տարիքում մտածում եմ իրեն օգնելու մասին»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ նաև հոգնում էր, բայց նպատակ ուներ, որն իրեն ուժ էր տալիս: «Նպատակս կատարվեց, ունեցանք այն տունը, որի մասին երազում էինք: Հիշում եմ, որ 150.000 դրամ գումար էի հավաքել ու տվեցի մայրիկիս, այդ ժամանակ դա ինձ մեծ գումար էր թվում: Այդ աշխատանքի շնորհիվ ինքնավստահություն ձեռք բերեցի, ժամանակից շուտ մեծացա: Երբ 14 տարեկանում աշխատում ես, հասկանում ես կյանքի լրջությունը, փափուկ բարձերի մեջ չես մեծանում: Փոքրուց իմ մեջ պատասխանատվության զգացում կար իմ կյանքի, ընտանիքիս, ընկերներիս հանդեպ: Դա ինձ դեպի կայունացում էր տանում, պատրաստում կյանքին»,- նշեց նա:

Սրբուհին պատմեց, որ մատուցողուհի աշխատելուց հետո 16 տարեկանից տարբեր սուպերմարկետներում ակցիաներ է իրականացրել: «Քանի որ մինչև այդ որպես մատուցող էի աշխատել, շփում ունեցել տարբեր բնավորության տեր մարդկանց հետ, գիտեի, թե ում պետք է վաճառեմ տվյալ ապրանքը: Բարդությունների չեմ հանդիպել, մատուցողի աշխատանքն ինձ շատ է օգնել»,- նշեց Սրբուհին:

Դերասանուհին ասաց, որ այդ աշխատանքից հետո սկսել է մոդելինգով զբաղվել: «Ես փոքր ժամանակ շատ բարդույթներ ունեի, մայրս ինձ տարավ մոդելային մրցույթի, որպեսզի ապացուցի, որ ես լավն եմ: Մենակ եմ մեծացել, մայրս միշտ աշխատանքի է եղել, բակում, դպրոցում, շենքում ավելի շատ տղաների շրջանում ընկերներ ունեի, քան աղջիկների: Այդ ամենն ինձ փակել էր իմ մեջ, բարդույթներ առաջացրել: Գնացի մրցույթին, 100-ից անցա 14–ի մեջ: Դա ինչ-որ չափով բարձրացրեց ինքնագնահատականս, հասկանում էի, որ ես էլ եմ մոդել»,- պատմեց նա:

Սրբուհին նշեց, որ այդ մրցույթից հետո սկսել է մոդելինգով զբաղվել, 20 տարեկանում գնացել է Հնդկաստան՝ որպես մոդել աշխատելու: «Ընկերներիցս մեկը գնացել էր, ինձ էլ առաջարկեց: Մոտ մեկ տարի դեսպանատան հետ կապված խնդիր կար, չէր ստացվում մեկնել, բայց, ի վերջո, գնացի: 3 ամիս բնակվել եմ Հնդկաստանում, առաջին անգամ էի ինքնաթիռ նստում, մեկնում այլ երկիր: Կյանքիս լավագույն ամիսներն էին, ես էի ամեն ինչ բալանսավորում, սովորական առևտուրն էլ ինքնուրույն էի անում, ինձ համար պատրաստում: Զանգում էի մայրիկիս ու բաղադրատոմսեր հարցնում, որպեսզի ինձ համար ինչ–որ բան պատրաստեմ»,- հիշեց նա:

Դերասանուհին նաև պատմեց, որ դրանից հետո եկել է Հայաստան Ամանորը մայրիկի հետ նշելու համար: այդ շրջանում ստացած առաջարկը նրան պահել է Հայաստանում։

«Ինձ հրավիրեցին հեռուստասերիալում երրորդական կերպար խաղալու, երեք ամիս պետք է նկարահանվեի: Դրանից հետո պետք է մեկնեի Հայաստանից, քանի որ առաջարկ ունեի, բայց ստացվեց այնպես, որ ես դարձա գլխավոր հերոսուհի, նկարահանվեցի մեկ տարի: Հետո առաջարկեցին նկարահանվել «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում, դրանից հետո նկարահանվեցի «Սարի աղջիկ» սերիալում,– ասաց նա ու պատմեց, որ այժմ  աշխատում է «լաունջ բարերից» մեկում՝ որպես մենեջեր: –Այնպես չէ, որ միայն ֆինանսական կողմի համար եմ աշխատում որպես մենեջեր, ուղղակի չեմ ուզում հեռուստասերիալներում նկարահանվել: Սիրով կնկարահանվեմ գեղարվեստական ֆիլմերում, 16-25 մասանոց նախագծերում, բայց հոգնել եմ սերիալներից»:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված