Հայերեն


Վահան Շիրխանյանը բանտից Սերժ Սարգսյանին երեք ուղի է առաջարկում

Հասարակություն

ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հայտնի հանցախմբի գործով շուրջ 1 տարի է՝ կալանքի տակ է գտնվում, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից՝ ԱԱԾ մեկուսարանից, դարձյալ բաց նամակ է գրել՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ Շիրխանյանը թեեւ կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ ունի, սակայն բանտում շարունակում են չնկատելու տալ դրանք՝ նախկին փոխվարչապետին պահելով կալանքի տակ: Վահան Շիրխանյանը կալանավայրից մի անգամ արդեն բաց նամակ ուղարկել էր՝ ուղղված Սերժ Սարգսյանին. այս տարվա նոյեմբերի 18-ին: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ Շիրխանյանից հերթական նամակը, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Շարունակենք «մեր» միակողմանի երկխոսությունը, Սե՛րժ: Այո՛, դու երբեք չես ունեցել եւ չես էլ ցանկացել ունենալ երկրի եւ ժողովրդի հոգսերը լուծող «կախարդական» փայտիկը, որովհետեւ դու պատկերացում չես ունեցել այդ հոգսերի, խնդիրների, առավել եւս դրանց լուծումների մասին: Քո միակ ձգտումը եղել է հասնել ավելի շատ փող աշխատելու հնարավորություն տվող աթոռի: Իսկ դա պարզապես ժխտում է երկրին եւ ազգին ծառայելու ուղին: Դու դարձար աթոռի եւ փողի փորձությանը չդիմանալու դասական օրինակ, քանզի 90-92-ին դու այդպիսին չէիր: Եթե դու լինեիր մի պահակապետ, կամ դռնապահ, քո վնասների վերականգնելը հնարավոր կլիներ: Բայց պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի նախարարների պաշտոնները քեզ վստահելը ավետեց Հայաստանի եւ Արցախի քայքայման սկիզբը: 99-ից Վազգենն ասում էր. «Ջուրն է պղտորվել, պետք է փոխեք»: Այդ ջուրը դու ես պղտորել, Հայաստան տեղափոխվելու 1-ին օրվանից (աշուն, 93) այսօր այն դարձել է նեխած, գարշահոտ ճահիճ՝ լցված դավաճանության, երդմնակալության, ստորաքարշության, թալանի, կեղծիքի, ստի եւ թշնամության թնջուկներով: Այս բոլորը քոնն են, Սե՛րժ: Այդ ճահիճը իր մեջ է ներառել նաեւ կրթությունը, առողջապահությունը, գիտությունը, եկեղեցին ու քաղաքական դաշտը: Այդ ճահիճն է քո իշխանության հիմքը: Ինչպես ամեն մի իշխանություն, այնպես էլ սա ունի կայունության ապահովման պահանջ: Դու հրաշալի կիրառեցիր «բաժանիր, որ տիրես», քո հակամարդկային հայտնի բանաձեւը: Դու կարողացար ժողովրդին դարձնել ոստիկանության, ԱԱԾ-ի, դատաիրավական ողջ համակարգի թշնամի, բնականաբար վերջիններիս էլ դարձրել ես ժողովրդի թշնամի՝ մղելով նրանց ապօրինի, անարդար, բռնի գործողությունների ժողովրդի դեմ: Սա նեխած ճահիճը կայուն պահելու գործիքներից մեկն է: Երկրորդը քո տաղանդաշատ աշակերտ Տիկոյի հնարած «ֆինանսա-բանկա-լոմբարդա-գանձարան» մոլուցքն է: Այս մուտանտը բազմաֆունկցիոնալ է: Նա ունի գանձարանը թալանով լցնելու, ժողովուրդ-վարկառուին կեղեքելու, ունեզրկելու, արտագաղթի մղելու խնդիր: Հիշեցնեմ՝ 95-ին դու կամավոր քո վրա ես վերցրել արտագաղթի վերահսկման խնդիրը եւ 21 տարում այն դարձրել ոչ միայն վերահսկելի, այլեւ լիովին օգտագործել որպես ձրի քվեներ ընտրություններում: 1,5 մլն մարդ քո խղճի վրա է, Սե՛րժ: Իսկ այդ կարեւորագույն ռեսուրսի անընդհատությունը ապահովելու գործում դու անմրցակից ես: Հայաստանի պետականաշինության պատմության մեջ դու մնալու ես որպես ամենաչկայացած նախարարը, վարչապետը, նախագահը եւ կուսակցապետը: Հիշվելու ես նաեւ որպես անգերազանցելի՝ երկրին եւ ժողովրդին հասցրած վնասի չափով: Սե՛րժ, պատկերացրու, որ մտնում ես Եռաբլուր եւ թեքվում դեպի Սպարապետը, եւ հանկարծ կենդանանում են ձախ թեւում հանգչող հսկաները՝ Վահանը Զատիկյան, Վահրամը Խորխոռունի, Մոնթեն, Աշոտը Նավասարդյան, Սմբատը Այվազյան: Քեզնից ի՞նչ կմնա մինչեւ Սպարապետին հասնելը: Դա է պատճառը, որ դու ատում ու սարսափում ես Եռաբլուրից: Ամեն ինչ անում ես՝ ազատամարտիկների մնացորդներից օր առաջ ազատվելու համար: Բայց ինչքան էլ որ մաշված, տանջված, ծերացած լինեն, նրանք ոգեղեն են եւ քեզ կանչելու են պատասխան տալու: Եվ հետու դու այնքան ես տարվել քո խաղերով ու չես նկատել հիանալի նոր սերնդի կայացումը, որի մոտ ոչ մի ներողամտություն քո նկատմամբ (ինչպես իմ եւ ընկերներիս մոտ) չկա: Այո՛, քո համար փողը եւ Աթոռը վեր են հայրենիքից, արդարությունից եւ ճշմարտությունից: Մեղավորը ոչ այնքան դու ես, որքան քո պահապան հրեշավոր աստղը: Նա գնում է քո առջեւից եւ ճանապարհը մաքրում բոլոր խոչընդոտներից: Օրինաչափության հասնող «պատահականորեն» հանկարծամահ են լինում քեզ չընդունող կուսակցապետեր, դաժանաբար սպանվում են պետական եւ ազգային գործիչներ: Մյուսների համար այդ հրեշավոր պահապան աստղը լայնորեն բացել է այստեղից մինչեւ Մոսկվա բոլոր բանտերի դռները եւ օր ու գիշեր դրանք լցնում է Հայաստանի եւ Արցախի հավատարիմ, ազնիվ, արդարություն որոնող հայերով: Սե՛րժ, դու Հայաստանը դարձրել ես աղետի գոտի, բառացիորեն: Դու դատարկել ու ավերել ես 400 գյուղ եւ 21 քաղաք (հավաքականորեն): Հերիք է, Սե՛րժ: Ես շատ լուրջ առաջարկ եմ անում՝ դու պետք է կալանավորվես եւ գաս այստեղ: Քո զնդանից ես եւ դու կհետեւենք, թե ինչպես է Հայաստանը ավերակներից հառնելու, վերածնվելու, լցվելու, կորցրած արժանապատվությունը վերագտնելու: Հանուն սրա ես պատրաստ եմ, ոչ մի մեղք չունենալով, կիսել քեզ լիովին հասնող ցմահ բանտարկումը քո հետ: Որովհետեւ քանի դու դրսում ես, 100 Կարեն լինի, ոչնչի չես հասնի: Դու խանգարելու, խոչընդոտելու, ոչնչացնելու ես նրանց: Իսկ քո այստեղ գալով արագորեն կանհետանան քո պոչից կպած, հարյուրավոր սապոնը գրպանում վազվզող, կոռուպցիայի պահապան խորհրդամարդիկ: Լեփ-լեցուն բանտերը կդատարկվեն անմեղ, տարբեր աստիճանի տականքների պատվերներով փակված հազարավոր հայերից, բյուջեն կազատվի բազմամիլիարդանոց ծախսերից: Ու այդ ամբողջը մեկ մարդու կալանավորման օգուտն է: Ափսոս, որ չես համաձայնի: Այդ դեպքում ստիպված կլինես ընտրել հետեւյալ 3 ճանապարհներից մեկը՝ 1. կալանավորում ես հանրության կողմից բազում հանցագործություններում մեղադրվող մերձավորներիդ, նախորդ 2 վարչապետերին եւ ինչ-որ ժամանակով շարունակում «աշխատել»: 2. Հավաքում ես բոլորին եւ արտագաղթում: 3. Շարունակում ես սեւ գործդ եւ սրտատրոփ սպասում հաջորդ զինյալ խմբին, որ կհաջողի: Ընտրությունը քոնն է: Ամենացավալին այն է, որ քո ուղեղը անզոր է ընկալել, հասկանալ քո հասցրած վնասի չափը: Չեմ ուզում նույնիսկ ենթադրել, որ դու այդ ավերածությունները կատարել ես պատվերով կամ կամավոր ստանձնած պարտավորությամբ: Ուզում եմ հարցնել՝ քո ինչի՞ն էր պետք 97-ին Վազգենին համոզել, որ Ջավախքի հետ աշխատանքը ինձանից քեզ փոխանցվի: Խղճի խայթ կամ ամոթի զգացում ունես կատարածդ Ջավախքյան «աշխատանքիդ» համար, Սե՛րժ: Արիության եւ վախկոտության, մեծահոգության եւ փոքրոգության չափումներն անսահմանության մեջ են: Բայց քո փոքրոգությունը չի տեղավորվում նույնիսկ անսահմանության մեջ: Ինքդ կարող ես փակել Շիրխանյանի տեսակցությունների, զանգի իրավունքը, մերժել Շիրխանյանին Վազգենի ծննդյան, մահվան եւ բանակի հիմնադրման օրերին Եռաբլուր տանելու խնդրանքը... Դու հասել ես մի վիճակի, երբ ժողովուրդը պարգեւատրումներդ ընկալում է որպես տվյալ ազգի վարկաբեկում, փչացում, իսկ պատիժներդ՝ մեծարում: Դու նաեւ չկայացած բանասեր ես, չէ՞: Ուրեմն պետք է կարդաս Մեծն Սեւակի «Իրերի դատն ու դատաստանը» բանաստեղծությունը, ուղեղիդ ստիպես այն հասկանալ եւ պատասխանել՝ ինչքանո՞վ է այն քո մասին հատկապես դատավճռի 3-րդ կետը: Սե՛րժ, քո աշխարհընկալումը սկսվում եւ վերջանում է Առ եւ Տուրի դաշտում: Ընդ որում, առջեւում ես դու, քո փոխարեն վճարում է ուրիշը: Գիտեմ, որ 10 տարուց ավել աշխատել ես առեւտրային մեծագույն աֆյորայիդ՝ Սահմանի եւ հողերի վաճառքի վրա: Մի՛ արա դա: Կոկորդիդ է մնալու եւ խեղդելու է քեզ: Այն, որ «ձեռի հետ» վերջնականապես կործանվելու է Հայաստանը եւ Արցախը, քեզ չի հետաքրքրում: Եվս մեկ անգամ ասեմ, որ իմանաս՝ Սահմանը բացվելու է միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունումից եւ վնասների հատուցումից հետ: Արցախը Ադրբեջանին տալու հող չունի, Ադրբեջանից ստանալու հող ունի: Ինչ վերաբերվում է ինձ: Քո անձնական զնդանում ես կորցրել եմ քայլելու, առավել եւս վազելու, թոռնիկիս գրկած ման տալու կարողությունը: «Ձեռք եմ բերել» հիվանդություններ, որոնց մասին 11 ամիս առաջ չէի լսել: Ոչինչ, Մարդը մի օր ծնվում է, մի օր մեռնում: Կանոն է նաեւ քո համար: Դու մի քննիչ ունես, մերօրյա Մաշտոց, ոչ պակաս, ոչ ավել: Նայում է երկնքին, հետո պատին ծեփած քո նկարին ու հոդված հնարում, նորից է նայում երկնքին, պատին ծեփած քո նկարին ու հոդված հնարում, հետո նորից…: Արդեն 35 տարվա ազատազրկումը ապահովել է: Բայց այդ բոլոր հոդվածները կարծես քո հագով են հնարած ու ինձ հետ ոչ մի առնչություն չունեն: Երեւի պատին ծեփած նկարդ է ոգեշնչել: Անսահման ցինիզմը քո մեջ ոչնչացրել է խղճի եւ ամոթի վերջին փշրանքները, զրկել է տեսնելու, լսելու, հասկանալու ունակությունից: Դրա անհերքելի ապացույցը քո «հանճարեղ» զեկույցն էր ՀՀԿ «համագումարում», որտեղ ստերի շարանը արտասանում էիր մեծագույն հաճույքով՝ չմտահոգվելով նույնիսկ, որ ծաղրուծանակի առարկա ես դառնում: Ղեկավարը պարտավոր է ժողովրդին տալ անվտանգություն, ազատություն եւ արդարություն: Ի՞նչ ես տվել դու: Այս մասին ավելի մանրամասնորեն՝ հետո: Այո՛, դու Հայաստանի եւ Արցախի գոյության գլխավոր սպառնալիքն ես: Իսկ քո գոյության սպառնալիքները քեզ քաջ հայտնի են: Դա արդարության վերականգնումն է եւ միասնական հայության կայացումը: Չէ՞ որ ես քո զնդանում եմ, որպեսզի կարողանայիր կանխել կայացումը, որը միավորելու էր 20 հազարից ավելի սպաների, այդ թվում՝ Սպարապետի հետ երկար ճանապարհ անցած բազում գեներալներ: Ուրեմն, դու այս ժողովրդի ինչի՞ն ես պետք»:

Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե Մելիքյան
Ամենադիտված