Ֆիլիպ Կիրկորովը ճանաչվել է «Ուկրաինայի ազգային անվտանգության սպառնալիք»
ԱշխարհՌուս հայտնի էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ճանաչվել է Ուկրաինայի իշխանությունների կողմից որպես այդ երկրի «ազգային անվտանգության սպառնալիք»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Մշակույթի եւ ինֆորմացիոն քաղաքականության նախարարությունը։ Թե ինչ պատճառով է Կիրկորովը ներառվել Ուկրաինայի իշխանությունների կողմից մշակույթի եւ արվեստի գործիչների համար նախատեսված այդ «սեւ ցուցակում» հայտնի չէ։ Սակայն հայտնի է, որ Ուկրաինան պարբերաբար թարմացնում է այդ ցանկը, որում ներառվում են հիմնականում այն անձինք, ովքեր Ղրիմը չեն համարում ուկրաինական կամ էլ Ռուսաստանի գործող իշխանությունների հանդեպ ցուցաբերում են համակրանք կամ աջակցում են Կրեմլի քաղաքական գծին։