«Բոյարոշնիկ»-ի գործով կալանավորվել են ադրբեջանցիներ
ԱշխարհՌԴ Իրկուտսկի մարզում մահաբեր «Բոյարշնիկ»-ի գործով կալանավորվել է արդեն 13 մարդ: Նրանց թվում, սակայն, չկան արտադրողներ, հիմնականում վաճառողներ են: Մեծ մասը կանայք են` երեխաների հետ, ովքեր նախկինում դատվածություն չեն ունեցել, կան անգամ վարորդներ: Կալանավորվածներից 5-ն Ադրբեջանից են, ովքեր արդեն թարգմանիչ են խնդրել իրենց դատավարության համար, կա նաև Սիրիաից եկած, սակայն վաղուց Ռուսատանում հաստատված և ՌԴ քաղաքացիություն ունեցող կալանավոր:
Վերջին տվյալներով` «Բոյարշնիկ»-ից մահացել է արդեն 17 մարդ: Ոստիկանությունն Իրկուտսկում առգրավել է 10 հազար շիշ «Բոյարշնիկ»: