Ռոնալդուն Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում ռեկորդայի թվով՝ 21 գոլ է հեղինակել
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ է ձևակերպել Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրի՝ Ֆրանսիայի հետ խաղում (2-2)։
Հարձակվողի ակտիվում այժմ ընդհանուր առմամբ 21 գոլ կա Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Մասնավորապես, ԵԱ-ում՝ 14։
Այսպիսով Ռոնալդուն գերազանցել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին․ նրա ակտիվում 16 գոլ կար աշխարհի առաջնություններում և 3-ը՝ Եվրոպայի առաջնություններում։