Ֆլորիդայում 12-հարկանի շենքի փլուզման հետևանքով մահացել է առնվազն 1 և անհայտ կորել 99 մարդ (լուսանկարներ, տեսանյութ)
ԱշխարհԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում 12-հարկանի բնակելի շենք է փլվել, որի հետևանքով մահացել է առնվազն 1, անհայտ կորել 99 և փլատակների տակից դուրս բերվել 35 մարդ, հայտնում է BBC լրատվականը:
«Մենք պատրաստ ենք վատ լուրերի՝ հաշվի առնելով ավերածությունների ծավալը»,- ասել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը և հավելել, որ, իր կարծիքով, արտակարգ իրավիճակների ծառայության արագ արձագանքը փրկել է բազմաթիվ կյանքեր։
Հայտնի չէ, թե շենքի փլուզման ժամանակ քանի մարդ է եղել շենքում, սակայն փլուզման պատճառներն առայժմ հայտնի չեն։
Շենքի փլուզման հետևանքով, որը կառուցվել է 1980 թվականին, անհայտ կորել են նաև մի խումբ լատինամերիկացի ներգաղթյալներ, այդ թվում՝ Պարագվայի առաջին տիկնոջ հարազատները։
Այժմ փլուզման վայրում աշխատում են ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները, տարածքում երթևեկությունը սահմանափակված է։