Հայերեն


Հայ ժողովուրդը չկարողացավ ընտրել իր շահերը պաշտպանող պետական-քաղաքական վերնախավ, մեզ սպառնում է Սյունիքի կորուստը. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Քաղաքականություն

Որոշ արտասահմանցի փորձագետներ ասում են, թե հայ ժողովուրդը պայքարի ընդունակ չէ, Հայաստանն՝ իբրև պետություն, ապագա չունի, բայց նրանք մոռանում են աշխարհաքաղաքական իրողություններն ու ուժերի հարաբերակցությունը. այս քվեարկության տվյալները վստահելի չեն, այլ հարց է՝ ինչո՞ւ ընդդիմության հետևորդները կրիտիկական զանգված չկազմեցին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:

«Որևէ օտարազգի իրավունք չունի հայ ժողովրդին վատաբանելու։ Պետք է վերլուծել, թե ինչո՞ւ են մարդիկ քվեարկել Փաշինյանի օգտին, նրանցից շատերը մոլորյալներ են։ Դիմադրությունը պետք է ցուցաբերեին պետական և քաղաքական կառույցները, ամեն ինչ չի կարելի ժողովրդին վերագրել։ Ժողովուրդը չի կարող զբաղվել պահեստազորի կազմակերպմամբ կամ զենքի գնմամբ։ Մեր խնդիրը ոչ թե հայ ժողովուրդն է, այլ պետական վերնախավը, այն չի պաշտպանում հայ ժողովրդի շահերը»,- ասել է քաղաքագետը:

Ըստ Այվազյանի՝ հայ ժողովուրդը չկարողացավ ընտրել իր շահերը ներկայացնող պետական-քաղաքական ընտրանի. «Պետությունը Փաշինյանի միջոցով այնպես արեց, որ պատերազմի ընթացքում մեր վերելքը փոշիանա, և փոխանակ կազմակերպված պահեստազոր ուղարկվեր, առանց զենքի ու հրամանատարի մարտիկների էին ուղարկում։ Մեր մտավորականության վերնախավի խնդիրը հնուց է գալիս։ Այս իշխանությունը շատ է ոգևորված իր հաղթանակով, կարծում են՝ մեր քաղաքական պատմությունն ավարտվել է»:

Գիտությունների դոկտորի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունը լավ չի տիրապետում համաշխարհային և պատմական գործընթացներին. «Եթե ավելի լայն դիտարկեն, կտեսնեն, որ իրենց ժամանակը շատ կարճ է։ Կտրուկ ընկել է Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակը, տարածքների զգալի շերտ վերացել է, Սյունիքն ու Սևանի արևելյան ափը թիրախավորվել են։ Հայկական բանակը կա՝ և՛ զորքը, և՛ տեխնիկան, խնդիրը բանակի ղեկավարությունն է, որն իրեն չի դրսևորել այնպես, որ մարդիկ տեսնեն մարտական կարող դեմքերի»:

Արմեն Այվազյանի պնդմամբ՝ բանակի հրամկազմում պետք է նշանակվեն հայրենասեր, կարծր և ռազմական տաղանդ ունեցող դեմքեր։ «Իշխանությունը կարող է դիմել նորանոր դավաճանական քայլերի, ինչպես նոյեմբերին։ Պետք է հասկանալ՝ կարո՞ղ ենք որևէ կերպ պայքարել դրա դեմ, ինչպիսի՞ն է միջազգային իրադրությունը Հայաստանի շուրջ։ Պետք է հասկանալ՝ միջազգային խոշոր դերակատարներն ի՞նչ են ծրագրել մեզ համար։ Անկլավների հանձնման դեպքում Հայաստանը զրկվում է Իրանի և Վրաստանի հետ ապահով կապ ունենալու հնարավորությունից։ Սյունիք և Արցախ տանող ճանապարհները վտանգվելու դեպքում կարող է լինել Սյունիքի կորուստ և Հայաստանի կործանում, մենք առանց Սյունիքի չենք կարող ապրել։ Սա երեք քայլանոց շախմատային կոմբինացիա է՝ Արցախ-Սյունիք-մնացած Հայաստան»,- ամփոփել է Արմեն Այվազյանը:

Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ը
Ամենադիտված