Լավ լուր՝ Գեղարքունիքի մարզպետից
BlogԳեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի 1 խորքային հոր, ինչի արդյունքում ոռոգելի կդառնա մոտ 40 հեկտար հողատարածք։
Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 2-ի նիստում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 45 միլիոն 727 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 9565 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 718 հազար դրամը՝ Գանձակի համայնքապետարանը։
Ավելին՝ այստեղ