Արտակարգ դեպք․ անհայտ անձինք 118 ուղևորով ինքնաթիռ են գրավել
ԱշխարհԱնհայտ անձինք գրավել են Afriqiyah Airways լիբիական ավիաընկերության օդանավը, որում գտնվում է 118 մարդ։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մալթայում։
Նախնական տվյալներով՝ երկու ուղևոր սպառնացել են պայթեցնել ինքնաթիռը։ Նրանց պահանջներն առայժմ հայտնի չեն։
Ինքնաթիռն իրականացնելիս է եղել Սեբհա-Տրիպոլի չվերթը։ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը հայտարարել է, որ երկրի արտակարգ ծառայությունները բերվել են պատրաստականության բարձր վիճակի։