Հայերեն


Լինելով քաղաքական պայքարից դուրս՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները միայն պետական և ազգային շահեր հետապնդելու համար. Արտակ Թովմասյան. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի հետ:

-Պարոն Թովմասյան, ընտրությունների նախօրեին Դուք ենթադրություն հայտնեցիք, որ ֆավորիտ լինելու է «Հայաստան» դաշինքը: Այդ ժամանակ Ձեր խնդիրը տեսնում էիք նորաստեղծ կառավարությունը դեպի զարգացում տանելու համար «ճնշում» կիրառելու մեջ: Հիմա, երբ պարզ դարձավ, որ նոր կառավարության կազմավորումը լինելու է հիմնականում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, Դուք փոխելո՞ւ եք նոր կառավարության հանդեպ Ձեր գործելաոճը։

-«Երրորդ ուժի» քաղաքացիական նախաձեռնության ստեղծման գաղափարը խնդիր ուներ հենց որևէ մեկի հետ չկապվելու, քանի որ հակադրվող կողմերից մեկի հետ կապվելը անհնար է դարձնում ինչ-ինչ հարցերում մրցակցին դիմակայելու համար ոչ արդյունավետ քաղաքական և/կամ տնտեսական քայլերի չգնալը: Տեսեք, թե Ռուսաստանին դիմակայելու համար բազմիցս ինչպիսի անհեթեթ որոշումներ ստացվեցին Եվրամիությունում՝ կապված «Հյուսիսային հոսք 2»-ի հետ: Լինելով քաղաքական պայքարից դուրս՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները միայն պետական և ազգային շահեր հետապնդելու համար: Մենք կարծում էինք, որ ժողովուրդը իր քվեն կտա ավելի փորձառու թիմին, սակայն հասկանում ենք, որ նվազ փորձառու թիմը գուցե և ուղղորդման կարիք ավելի շատ ունի:

Պետության խնդիրը կազմակերպչական ուժի կիրառումն է: Հավատացե՛ք, ընդհանուր իրավիճակի մասին թերի տեղեկացված լինելը կամ իրավիճակի սխալ վերլուծությունները կարող են խիստ անցանկալի հետևանքների բերել: «Երրորդ ուժը» տեսնում է իրեն գործող կառավարության համար իրավիճակի հնարավոր լիարժեք ուսումնասիրության և վերլուծության մեջ՝ ի օգուտ պետությանը և ժողովրդին: Մերօրյա իրավիճակում, երբ միջուկային գերտերություն Ռուսաստանը ռումբեր է նետում ՌԴ պետական սահմանի խախտում կատարող և սահմանապահներին չենթարկվող այլ միջուկային գերտերության՝ անգլիական նավի շարժման ուղղությամբ, իրավիճակի ճիշտ վերլուծությունը բարդ գործ է:

-Ձեր թիմը կատարել է ընտրացուցակների վերլուծություն, որում, ըստ Ձեր հայտարարության, կան բազմաթիվ հակասություններ կամ զարմանալի իրավիճակներ: Հունիսի 23-ին ոստիկանությունը իրազեկում հրապարակեց, որով հերքում է Ձեր վերլուծությունները և մեղադրում ոչ մասնագիտական գործունեությամբ հանրությանը ապակողմնորոշելու մեջ: Ի՞նչ կասեք այդ մասին։

-Այս դեպքը լավ առիթ է՝ հասկանալու, թե ինչպես է «ճնշում» գործադրվում պետական մարմնին ճիշտ ուղղությամբ ուղղորդելու համար: Բանն այն է, որ ոստիկանությունը բնականաբար, չունենալով անհրաժեշտ նեղ մասնագիտական գիտելիք ունեցող կադրեր, հսկայական ցուցակներ իրար հետ համեմատելու և դրանց մեջ համադրումներ և վերլուծություններ անելու համար հենվում է ֆորմալ թվաբանության և օրենքի տառի պահանջներին հետևելու իր անձնակազմի ջանասիրության վրա: Հետևաբար, ոստիկանությունը չի կարող տեսնել ցուցակների վարման պրոցեսի խորքային պրոբլեմները: Մենք ուրախ ենք, որ ոստիկանությունը առաջարկում է մեզ նմանատիպ համեմատություններ կատարել նաև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի և դրանից առաջ կայացած ընտրությունների ցուցակների միջև, ինչը, իսկապես, ինքներս էլ անհրաժեշտ ենք համարում որոշ պրոցեսների ավելի հստակ բացահայտման համար:

Ավելի լայնածավալ և խորացված ուսումնասիրությունը, իհարկե, օգտակար կլինի և՛ վերլուծաբաններին, և՛ ոստիկանությանը, և՛ հանրությանը: Համադրումները և վերլուծությունները կատարելու համար կիրառվում է բավականին թանկ տեխնոլոգիական միջավայր, որն էլ կիրառելու համար աշխատում են խիստ բարձր մասնագիտական փորձառություն ունեցող կադրեր, և այդ բոլորը «Երրորդ ուժի» կողմից կտրամադրվի անվճար՝ որպես ջանքերի հատուցում՝ ակնկալելով կառավարության կողմից համագործակցության փորձի ձեռքբերման և հանրային հնչեղություն ունեցող կարևորագույն հարցերում պարզություն մտցնելու համար: Մենք օֆիցիալ կդիմենք ՀՀ ոստիկանությանը՝ նախկինում կայացած ընտրությունների ցուցակները մեզ տրամադրելու խնդրանքով:

-Դուք ժամանակին խիստ քննադատության եք ենթարկել ներկայումս նորից իշխանության եկող թիմին: Ո՞ր հարցերն եք այժմ պահելու ուշադրության կենտրոնում՝ ռազմական, ներքաղաքական, տնտեսական որևէ ոլո՞րտ, թե այլ հարցեր։

-«Երրորդ ուժը» չի կարող ինքն իրենով փոխարինել կառավարությանը, որն իր ֆունկցիաները կատարելու համար ունի բյուջե, պետական ինստիտուտներ և ազդեցության այլ միջոցներ: Իհարկե, մենք ինքնուրույն կխորանանք ինչ-որ առանձին խնդիրների մեջ, որոնք տվյալ պահին կհամարենք կարևորագույն, երբ կտեսնենք կառավարության մոտ մասնագիտական, տեխնոլոգիական և այլ կարիքներ, որոնց ինքներս տիրապետում ենք: Սակայն կա մի ոլորտ, որում մինչ այժմ կատարվել և այժմ էլ կատարվում են կոպիտ սխալներ, և որի մեջ սխալվելուց հետո արդեն նշանակություն չունեն մնացած բոլոր խնդիրներում կատարված ճիշտ քայլերը: Դրանք աշխարհաքաղաքական զարգացումներն են:

Վերջինիս ներգործությունը մեր խնդիրների վրա նման է Հայաստանի տարածքում եղանակի փոփոխության վրա գլոբալ մթնոլորտային երևույթների ազդեցությանը, իսկ այդ երևույթները կազմավորվում և ընթանում են մայրցամաքի, օվկիանոսի, կամ մի քանի մայրցամաքների վրա: Թե ինչքան է տաքացել գետինը Երևանում, կամ ինչքան գոլորշի է օդ բարձրացել Սևանա լճի մակերեսից, ոչ մի նշանակություն չունի, եթե այս կողմ է շարժվում որևէ ցիկլոն հյուսիսից կամ հարավից: Թե որքան մեր գյուղատնտեսությունը և ինֆրակառույցները կտուժեն կամ կշահեն այդ ցիկլոնի շարժից, կախված է նրանից, թե որքան ճիշտ կլինեն մեր վերլուծությունները, և թե որքան մենք ունակ կլինենք պատրաստվել գալիքին:

-Իսկ ո՞րն է այդ գալիքը. ինչպես ասում են, ապագա կա՛, ի՞նչ ապագա կա Ադրբեջանի և Թուրքիայի օր օրի խորացող հարաբերությունների և ամբողջատիրական քաղաքականություն վարող տարածաշրջանային այդ երկու երկրների միջակայքում:

-Իլհամ Ալիևը հասկացավ, որ Ադրբեջանի չափերն ու բնակչությունը ունեցող երկիրը չի կարող ունենալ կայուն և կանխատեսելի ապագա՝ առանց որևէ հզոր դաշնակցի հետ ինտեգրվելու: Նա կարողացավ կողմնորոշվել միջազգային հարթակներում իրեն արվող առաջարկների մեջ և, հաղթահարելով Եվրոպական «ամուսնության» բարի հույսերը, սույն տարվա հունիսի 15-ին Թուրքիայի հետ ստորագրեց «Դաշնակցային հարաբերությունների Շուշիի դեկլարացիան», որը հնչում է այսպես՝ «Ցուցաբերելով համաձայնություն և աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ունեցող միջազգային հարցերում՝ Թուրքիան և Ադրբեջանը կիսում են ընդհանուր դիրքորոշում և խորացնում են երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Թուրքական համագործակցության խորհրդի, Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխգործակցությունը»:

Ի լրումն այս ամենին՝ պլանավորվում է Ադրբեջանում տեղակայել թուրքական ռազմական բազաներ, ինչը այդ միությունը կդարձնի իրապես պաշտպանված: Մենք պետք է խորապես վերլուծենք մեր իրավիճակը և ճիշտ գնահատենք «բազմավեկտորային» քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները, ինչը դարձնում է մեզ միայնակ տնտեսական պրոբլեմների և ռազմաքաղաքական վտանգների առջև: Ուզում եմ իմ պատասխանը ավարտել հարցով՝ մի՞թե մենք կարող ենք տնտեսական հետաքրքրություններով շահագրգռել ռազմատենչ հայտարարություններ և պատերազմ հրահրող գործողություններ անող Ադրբեջանին կամ Հայոց Ցեղասպանության կազմակերպիչ, Էնվերի հոգուն երկրպագող Թուրքիային:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Ամենադիտված