72 աստիճան՝ ըստ Ցելսիուսի. գրանցվել է մակերևույթի ամենաբարձր ջերմաստիճանը
ԱշխարհԱթենքում ուրբաթ գրանցվել է մակերևույթի ամենաբարձր ջերմաստիճանը՝ 72 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի, իսկ ճանապարհների մակերևույթի ջերմաստիճանը հասել է 47 աստիճանի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Աթենքի ազգային դիտորդական կենտրոնին:
Հունաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում 40 աստիճան շոգ է տիրում՝ ըստ Ցելսիուսի: Ուրբաթ հունական մայրաքաղաքի գլխավերևում ջերմային պատկերը ֆիքսող անօդաչուների թռիչքներ են տեղի ունեցել՝ Աթենքի շրջանների քարտեզագրման համար, որոնք նպաստում են «քաղաքային ջերմային կղզու» ձևավորմանը:
Այս օդերևութաբանական երևույթը պայմանավորված է քաղաքային տարածքում ջերմաստիճանի բարձրացմամբ՝ դրան շրջապատող շրջանների համեմատ:
Ավելին՝ այստեղ