ԿԸՀ-ն մերժեց դիմումները
ՔաղաքականությունԿենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` հունիսի 27-ին որոշեց, որ արտահերթ ընտրությունների ընթացքում տեղի չեն ունեցել Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։
ԿԸՀ նիստում որոշումը միաձայն ընդունվեց։
ԿԸՀ-ում ստացվել է 4 դիմում 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնցից մեկը ներկայացված է եղել սահմանված ժամկետների խախտմամբ։ ԸՕ սահմանված ժամկետներում ներկայացված դիմումները ներկայացված են եղել «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից և քննվել են այս 3 դիմումները: