Հայերեն


Սումգայիթի ջարդերն ավելի մեղմ էին․ քաղաքագետ

Հասարակություն

Վերջապես սրա մասին մեկը պետք է բարձրաձայնի, թե՞ ոչ: Որքանով, որ ԶԼՄ-ներից և տեսանկարահանումներից տեղեկացված եմ Սումգաիթյան վայրագությունների մասին, այնտեղ ոստիկանությունը և խուժանը միավորված, որոշակի խմբերով փայտերով, մահակներով և մետաղյա ձողերով մտնում էին հայերի տները, նրանց հանում էին այնտեղից և ծեծելով առաջարկում, որպեսզի հեռանան` լքեն իրենց երկիրը: Այդ ժամանակ, շատ ադրբեջանցիներ իրենց հարևան հայերին պատսպարում էին իրենց տներում, որպեսզի նրանց պաշտպանեն ադրբեջանցի խուժանից, քանզի տարիներ շարունակ հարևանություն էին արել, իրար հետ հաց էին կիսել, մասնակցել էին միմյանց լավ ու վատին: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Սարի թաղում, վեր է մարդկային երևակայությունից, քանզի այդ ենիչերի ոստիկանները խմբերով խուժում էին սարիթաղցիների տները և ամենասարսափելի վայրագություններով պատսպարվածներին հանում այդ տներից և ծեծ ու ջարդով բերման ենթարկում: Այն, ինչ այդ օրը` հուլիսի 29-ին, տեղի ունեցավ Սարի թաղում և Խորենացի փողոցում, իսկական պատերազմ էր, մի բացառությամբ, որ երևի վերևից հրահանգված էր, որ բոլոր միջոցներով՝ չափազանց դաժանությամբ ծեծեք, ջարդեք, փշրեք բոլորին, միայն, թե զենքերից կրակոցների դեպքում, աշխատեք, որ դրանք այնքան էլ ուղիղ նշանառված չլինեն մարդկանց վրա: Այդպիսի ծեծի, ջարդի, նվաստացման, ոչնչացման մոլուցք, որ տիրում էր ոստիկանների ներսում՝ Սարի թաղում և Խորենացի փողոցում, ոչ մի լիամետրաժ և բնականին շատ մոտ նկարահանված մարտաֆիլմում հնարավոր չէ գտնել, քանզի ֆիլմերում դերասանները խաղում են և կրակոցների ու սպանությունների տեսարանները սարքված են արհեստականորեն՝ տարաբնույթ հնարքներով: Հավանաբար, Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ թուրքերն այդքան մոլուցքով չեն սպանել հայերին, որքան մոլուցք էր կուտակված յուրաքանչյուր ոստիկանի ներսում: Նրանք այնքան ջանասիրաբար էին իրականացնում այդ ծեծուջարդը, կարծես վերևից հրահանգված էր, որ դրանից էր կախված նրանց գեներալի կոչում ստանալու կամ նրանց ամսական աշխատավարձերը մի քանի միլիոն դրամի հասնելու հնարավորությունը: Կարծես նրանք քննություն էին հանձնում, և դրանից էր կախված նրանց հետագա՝ ամբողջ կյանքը, ընդորում, դա իրենց միակ հնարավորությունն էր: Հետաքրքիր է, թե որտեղից է նրանց մեջ կուտակվել այդքան հսկայածավալ՝ ծեծուջարդի, նվաստացման, ոչնչացման մաղձը ժողովրդի նկատմամբ: Կարծում եմ` դա նրանից է, որ արդեն տասնյակ տարիներ նրանք շարունակաբար՝ պատեհ, անպատեհ ծեծում, ջարդում են ժողովրդին /անկախ սեռից, տարիքից, առողջական վիճակից/, իսկ ժողովուրդը հանդուրժում է այդ ամենը, ասելով` դե, մեր ոստիկաններն են, նրանք էլ են մերը, իրենք ի՞նչ մեղք ունեն, վերևից հրամայում են, դե նրանք էլ ծեծում են: Բա, ի՞նչ անեն, հազիվ աշխատանք են գտել: Ի՞նչ անեն, ախր, որ չծեծեն, իրենց աշխատանքից կազատեն, բա մեղք չե՞ն: Այս ի՞նչ ստրկական մտածողություն է, որ մտել է մեր ժողովրդի մի մասի մտածողության մեջ: Դե, որպեսզի նրանց կոչումները և աշխատավարձերը բարձրացնեն, եկեք ազգովի պառկենք գետնին, թող տանկերով գան ու մեր վրայով տրորեն ու անցնեն…: Քանի որ շատ է շոշափվում այդ թեման՝ նրանց աշխատանք կորցնելու-չկորցնելու հարցը, ասեմ, որ նրանք՝ միջինով վերցրած մի 100-150 հազար դրամ փող են ստանում և այդքան կամ դրանից շատ կստանան, եթե այդքան ժամ՝ այստեղից մի բան վերցնեն և տանեն մեկ այլ տեղ հանձնեն /սա ամենապարզունակի մասին եմ ասում/: Պետք չէ այդ 100 հազարի հարցը դարձնել կյանքի ու մահու հարց, դա ընդամենը պարզունակ արդարացում է: Չէ՞ որ Հայաստանը կարող էր ունենալ ընդամենը 4 000 ոստիկան /իրականում, այդ քանակը Հայաստանի համար լիուլի բավարար է/, այդ դեպքում ի՞նչ պետք է անեին այդ նույն ոստիկանները: Առանց ծեծ ու ջարդի ո±նց պետք է ապրեին: Իսկ ոչինչ, որ ժողովուրդն այսօր ատում և անիծում է նրանց: Երևի, նրանց վայրագությունները տեսնելով, նրանց մի մասի ընտանիքներն էլ են հոգու խորքում ատում նրանց, քանզի այդ դրվագներում են միայն շատ որդիներ, դուստրեր, կանայք, մայրեր ու հայրեր տեսնում իրենց հոր, ամուսնու, որդու իրական կերպը՝ վայրագությունները: Չէ՞ որ առօրյա կյանքում նման առիթներ չեն լինում, որպեսզի նրանք իրենց իրական դեմքը ցույց տան… Ամոթ է, որ այդ մարդիկ հայ են կոչվում… Սա այն դեպքն է, երբ արդարացված է ազգություն փոխելը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ, Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված