Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն կանցկացնեն․ Razm.info
ԱշխարհՀունիսի 28-30-ը Բաքվում թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ կանցկացվի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավվելու է մոտ 600-հոգանոց անձնակազմ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն, փոխանցում է Razm.info-ն։
«Զորավարժությանը ներգրավված է լինելու շուրջ 40 տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 20 հրետանային միջոց և ականանետ, 7 միավոր մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 միավոր անօդաչու թռչող սարք, մոտ 50 ավտոմեքենա»։
Ավելին՝ այստեղ