Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծայրաստիճան ծանր
ԱշխարհՄոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծայրաստիճան ծանր: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Վերջին շաբաթվա ընթացքում մենք նոր ռեկորդներ ենք գրանցել հոսպիտալացման, վերակենդանացման բաժանմունքներում գտնվող անձանց և կորոնավիրուսից մահացությունների թվի մասով»,-ասել է նա:
Ըստ Սոբյանինի, գործ ունենք «նոր ու ավելի վարակիչ շտամի հետ, շատ մահացու»: Այս կապակցությամբ քաղաքապետը մեկ անգամ ևս խնդրել է յուրաքանչյուրին հոգ տանել իրենց մասին և հնարավորինս շուտ պատվաստվել կորոնավիրուսի դեմ: