Հայերեն


«Ծնողներիդ վաստակած գումարն առանց մտածելու ես ծախսում, քոնը՝ ոչ». Գևորգ Մկրտչյանը՝ 16 տարեկանում իր վաստակած գումարով առաջին մեծ գնման և նոր մեքենայի մասին

Life

Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն աշխատել սկսել է 15-16 տարեկանից: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է առաջին աշխատանքի, իր վաստակած գումարով հեռախոս և մեքենա գնելու, տուրիզմի ոլորտում ունեցած կրթության մասին:

Ըստ Գևորգի՝  աշխատել սկսել է ավարտական դասարաններում: «Այդ ժամանակ ապրում էի Աշխաբադում: Այնտեղ ոսկյա զարդերի խանութ ունեինք, այդ շրջանում տատիկս վատառողջ էր,  խանութում ես էի աշխատում որպես վաճառող, որովհետև ոսկյա զարդերի խանութն ամեն մեկին վստահել չէինք կարող: Իմ նախաձեռնությունն էր, բայց ծնողներս ողջունեցին: Բնականաբար, դասերս մի փոքր տուժում էին, բայց առանձնապես չէի էլ ուզում օտար երկրում շփվել օտարազգիների հետ, ինձ համար խանութում նստելը, աշխատելն ավելի հետաքրքիր էր»,- պատմեց նա:

Ըստ երգչի՝ չի հիշում, թե որքան գումար է վաստակել առաջին անգամ: «Միայն հիշում եմ, որ iphone 6-րդ սերնդի հեռախոսը նոր էր վաճառվում, երբ իմ վաստակած գումարով գնեցի այն: Այդ ժամանակ 16 տարեկան էի»,- պատմեց նա:

Գևորգն ընդգծեց, որ ուղղակի փորձում էր ինքնուրույն գումար վաստակել: «Կարծում եմ՝ փոքր տարիքից պետք է ֆինանսապես կայանաս: Դա հետագայում քեզ օգնում է, սկսում ես ծախսերդ հաշվարկել, գնահատում ես այդ գումարը: Երբ դու ես վաստակում, այլ կերպ ես ծախսում գումարը, երբ ծնողներդ են տալիս, կարծես առանց մտածելու ծախսես: Հարգում եմ յուրաքանչյուրին, ով փորձում է աշխատել: Կապ չունի, թե դա ինչ աշխատանք է, իմ աչքերում աշխատող մարդն ավելի բարձր է թվում»,- նկատեց նա:

Երգիչը պատմեց, որ կրթություն ստացել է տուրիզմի ուղղությամբ, ժամանակին փորձել աշխատել հենց այդ մասնագիտությամբ: «Դիմել եմ օդանավակայան, այլ տեղեր աշխատելու համար, բայց պատասխաններ չեմ ստացել: Կարծում եմ՝ պատճառն այն էր, որ Հայաստանի քաղաքացի չեմ: Դրանից հետո սկսեցի որպես երգիչ ներկայանալ, բայց չեմ փորձել կրկին տուրիզմի ոլորտում աշխատանք փնտրել: Հիմա զբաղվածությունս այնքան շատ է, որ չեմ հասցնի»,- նշեց նա:

Գևորգը նաև շեշտեց, որ իրեն շատ են հարցնում, թե ինչո՞ւ տուրիստական ընկերություն չի բացում: «Դա իմ մասնագիտության մեջ է մտնում, կարող եմ գիտելիքներս օգտագործել այդտեղ: Հանրային մարդ լինելն էլ շատ կօգնի այդ գործում, բայց դեռ ժամանակ չունեմ»,- ասաց նա:

Երգիչը նաև հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ նոր մեքենա է ձեռք բերել սեփական միջոցներով: «Մոտ մեկ ամիս առաջ իմ վաստակած գումարով Mercedes c class 2017 թվականի արտադրության մեքենա եմ գնել, որն իմ երրորդ մեքենան է: Ուղղակի որոշեցի փոխել հին մեքենաս ու նորը գնել»,- եզրափակեց նա:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված