Հայերեն


Հղիության 6-րդ ամսում գտնվող կինը կալանավորվել է. դատախազն ու դատավորը տեղյակ չեն եղել

Հասարակություն

Պաշտոնական փաստաթղթեր վնասելու համար մեղադրվող 39-ամյա Սուսաննա Թադևոսյանը, ով գտնվում է հղիության վեցերորդ ամսում, հետախուզման մեջ գտնվելուց հետո հայտնաբերվել է և տեղափոխվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սուսաննա Թադևոսյանի պաշտպան Աննա Թամազյանը:

«Իմ պաշտպանյալն ընդամենը մեկ անգամ չի ներկայացել դատարան, եղել է տանը, ոչ մի տեղ չի թաքնվել, ոստիկանությունը նրան տանը հայտնաբերել է և նա տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ: Հարց է առաջանում՝ հղիության վեցերորդ ամսում գտնվող կինն ո՞ւր պիտի փախչեր, որ ընդամենը մեկ դատական նիստի չներկայանալու համար վերջինիս խափանման միջոցը փոխել են և խափանման միջոց է ընտրվել կալանքը: Բացի դրանից՝ նրան առաջադրված մեղադրանքը նախատեսում է տուգանք, կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով և մինչև երկու տարի ազատազրկում, իսկ նման պարագայում կալանք կիրառելու իրավունք չունեն, քանի որ կալանք կիրառելու համար պատժաչափը գոնե պետք է լինի 2 տարուց ավելին: Մեկ հանգամանք ևս՝ նա իր խնամքի տակ 1,5 տարեկան երեխա ունի»:

Հարցին, թե խափանման միջոց կալանքի դեմ պաշտպանն ի՞նչ քայլեր է ձեռնարկել, Աննա Թամազյանը պատասխանեց, որ գործը կասեցված է և դրա համար նախ պետք է այն վերսկսվի:

Իր պաշտպանյալին տեսակցելու համար էլ Աննա Թամազյանը երեկ դիմել է գործը քննող՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին, որտեղից իրեն պատասխանել են. ««Սուսաննա Թադևոսյանը գտնվում է հետախուզման մեջ և նրա վերաբերյալ քրեական գործը գտնվում է կասեցված վիճակում, այդ իսկ պատճառով չի կարող Ձեզ տրամադրվել համապատասխան թույլտվություն Սուսաննա Թադևոսյանին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցելու մասին»: Ես այցելել եմ ՔԿՀ, որտեղից ինձ ասել են, որ ՔԿՀ գնալիս գործը վերսկսելու մասին որոշում ներկայացնեմ: Ավելին՝ դատախազին ես եմ հայտնել, որ իմ պաշտպանյալը հայտնաբերվել և տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ: Նրանք տեղեկացել են դեպքից երեք օր հետո միայն»:

Այնուամենայնիվ, պաշտպանի մոտ հարց է առաջացել, թե ինչու է հետախուզման մեջ գտնվող անձը գտնվում տանը. «Եթե անձը հետախուզման մեջ է, ինչու են գալիս տնից հանում տանում: Ավելին՝ ասում են, թե ինչ-որ թուղթ կա ստորագրելու, սակայն խաբեությամբ տանում են վստահությունը չարաշահելով: Ի՞նչ վտանգ կարող էր ներկայացնել հղիության վեցերորդ ամսում գտնվող կինը, իրական հանցագործներին այդպես արագ չեն հայտնաբերում և ձերբակալում»,- ասում է պաշտպանը:

Աննա Թամազյանն ասաց, որ հղի կանանց «Նուբարաշեն» ՔԿՀ են տանում, սակայն Սուսաննա Թադևոսյանին տարել են «Աբովյան» ՔԿՀ. «Դատավորը ստորագրել է որոշում՝ «Նուբարաշեն» ՔՀԿ տանելու մասին, սակայն իմ պաշտպանյալին տեղափոխել են «Աբովյան»»:

Պաշտպանը հայտեց, որ Սուսաննա Թադևոսյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, որոշակի խնդիրներ ունի, գտնվում է ռիսկային գոտում։

Նշենք, որ Սուսաննա Թադևոսյանը մեղադրվում է 2016թ. փետրվարի 1-ին Երևան քաղաքի Նալբանդյան թիվ 55 հասցեում դիտավորությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Այգեգործների փող 19 հասցեի բնակիչ Մանվել Հարությունյանի անձնագրի 7-րդ էջը պատռելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական փաստաթղթեր վնասելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով:


«Թերթ»

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված