Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց
ԱշխարհԼեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմը շարունակում է պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
Ռուս զինծառայողները ոչնչացնում են օրական մոտ 30 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր:
Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերքը հայտնաբերվել է Մարտունու շրջանի ականազերծման ժամանակ։
2020թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից Ղարաբաղում ընդհանուր առմամբ մաքրվել է 2148 հեկտար տարածք, ավելի քան 657 կմ ճանապարհ, սակրավորների կողմից կատարվել է 1892 շենքերի ստուգում։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթյունավտանգ առարկա։
Ավելին՝ այստեղ