Հայերեն


«Կինոթատրոնում լինելու են շոկային իրավիճակներ»․ ինչպես են անցնում «Մեր բակը․ 25 տարի անց» ֆիլմի նկարահանումները

Life

«Մեր բակը․ 25 տարի անց»․ աշնանը մեծ էկրան կբարձրանա Հայաստանում մեծ սեր վայելող ֆիլմի 4–րդ մասը և կպատասխանի հարցին, թե ինչ ճակատագիր ունեցան բակի բնակիչները տարիներ անց։ Ֆիլմը հանդիսատեսի դատին հանձնելու 25–ամյակի առթիվ «Շարմ Հոլդինգը» նախաձեռնել է «Մեր Բակը» նախագծի 4-րդ ֆիլմի նկարահանումը:

Թեև ժամանակակից Հայաստանում բակային անցուդարձը նախկինը չէ՝ 25 տարվա ընդմիջումից հետո «Մեր բակի» բնակիչները նախկին հարազատությունն ունեն, բացի այդ, նոր հարևաններ ունեն։ Նկարահանումներն իրականացվում են Սպենդիարյան փողոցի նույն բակում, ինչ տարիներ առաջ, հայտնի տաղավարն էլ իր տեղում է։

Tert.am Life–ը եղել է նկարահանման հրապարակում և ներկայացնում է հետաքրքիր դրվագները։

Մենք նկարահանման հրապարակ հասանք, երբ հայտնի տաղավարում Աշոտ Ղազարյանը, Լալա Մնացականյանն ու Հրանտ Թոխատյանն էին։ Նախկին հարազատությամբ ու բակային աժիոտաժով նկարահանվեցին, երբ նկարահանումն ավարտվեց, արժանացան նկարահանող անձնակազմի ծափերին։ Այսպես են նրանց վերաբերում թիմում, որի անդամներից շատերի համար «Մեր բակը» մանկության ֆիլմ է եղել։

Բակի «բնակիչների» շրջանում կան բացականեր․ Արմեն Խոստիկյանը, Ազատ Գասպարյանը, Արամ Ասատրյանը, Մարկ Սաղաթելյանն այլևս մեզ հետ չեն։ Սակայն օրինակ, Ազատ Գասպարյանի տունը դատարկ չի մնացել, նրա թոռնուհին՝ Արուս Տիգրանյանը, կխաղա ֆիլմում և այստեղ էլ կմարմնավորի նրա թոռնուհուն, Մկոյի որդին՝ Ալեքսանդրը, կխաղա հենց իր որդուն․ չէ՞ որ մեր բակում մտացածին հերոսներ չկան։ Հրանտը Հրանտն է, Աշոտը՝ Աշոտը, Լալան՝ Լալան։ Հայտնի հերոսներին են միացել Պոնչը, Զիրոյանը, Լիլի Մորտոն, Արուս Տիգրանյանն, Անի Պետրոսյանը և այլք։

Ֆիլմի ռեժիսորն Արշո Հարությունյանն է։ 25 տարի անց այս ֆիլմի աշխատանքներն անելը նրա համար շատ պատասխանատու էր։ «Առաջարկը ստանալուց հետո ներքին հրավառություն ապրեցի, երբ տպավորություններս մի փոքր սառեցին, հասկացա, թե ինչ պարտավորեցնող նյութի հետ գործ ունեմ, որքան մարդիկ են սպասում ֆիլմին: Ես հասկանում եմ, որ շատերը կասեն՝ առաջինն ուրիշ էր․ մեր կյանքում անկրկնելի երևույթներ կան, որոնց մեկ այլ լավ բանով չես կարող փոխարինել: Բայց արժե սպասել այս ֆիլմին, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք «Մեր բակը» սիրող հանդիսատեսի քիմքը շոյել»,– ասաց նա։

Սյուժեն ոչ ոք չի բացահայտում, սակայն ռեժիսորը վստահեցնում է՝ ֆիլմը շատ հետաքրքիր շեշտադրումներ ունի․ «Կինոթատրոնում լինելու են շոկային իրավիճակներ: Իզուր չէ, որ ֆիլմը կոչվում է՝ 25 տարի անց: Մեր առջև սերունդներին մեկ հարթության վրա բերելու խնդիր ենք դրել»։

Աշոտ Ղազարյանը վերջերս առողջական խնդիրներ ուներ, շոգին նկարահանվելը նրա համար բարդ է, սակայն հանուն «Մեր բակի» չի տրտնջում։

«Ինչպես մարդիկ էին սպասում 4-րդ մասին, այնպես էլ մենք՝ դերասաններս, որովհետև սիրում ենք ֆիլմը: Բոլորս էլ նկարահանվել ենք տարբեր ֆիլմերում, խաղացել ներկայացումներում, բայց այս ֆիլմն իր հետքն է թողել բոլորիս կյանքում: Բոլոր հայերն իրենց են տեսնում «Մեր բակը» ֆիլմաշարում, նույնիսկ նրանք, ովքեր երկար տարիներ արտասահմանում են ապրում: Ֆիլմը տեսնելով՝ մտքով գնում են իրենց տուն՝ Երևան, իրենց հարևաններին հիշում, հուզվում»,– ասաց Աշոտ Ղազարյանը, ապա նկատեց, որ 25 տարին իրենց չի շրջանցել, բայց կարևոր է, որ իրենց էներգիան տեղում է, հավեսով նկարահանվում են ու ուզում են ֆիլմն ամենալավը լինի:

Դերասանը կատակով նկատեց, որ 25 տարի անց հարստացել է, սիրեկանի կերպար չունի:

Երիտասարդ դերասաններից է Պոնչը, որի համար «Մեր բակը» մանկության ֆիլմ է եղել։ «Չեմ ուզում ասել, թե այստեղ ինչ կերպարով եմ հանդես գալիս, հետաքրքրությունը հենց դրանում է, միայն կասեմ, որ կերպարս ինձ շատ նման է, ինձ ճանաչողները ֆիլմը դիտելուց հետո դա կփաստեն: Չէի մտածում, որ «Մեր բակում» կհայտնվեմ, բայց ցանկություն ունեի, քանի որ շատ եմ սիրել ֆիլմը: Մեծ բավականություն եմ ստանում դերասանների հետ աշխատանքից, մի պահ ինձ հանդիսատես եմ զգում: Երբ նայում եմ, թե կողքիս ովքեր են, չեմ հավատում, որ այդ ամենն ինձ հետ է կատարվում, շատ լավ էմոցիաներ ունեմ»,– ոգևորությամբ ասաց Պոնչը։

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված