Եվրոպական ինդեքսներն աճել են՝ բացառությամբ ռուսական RTSI-ի
ՏնտեսությունԵվրոպական ֆոնդային բորսաների հունիսի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.88%-ով և կազմել 15690.59 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 6567.43 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 7087.55 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.78%-ով և կազմել 1640.08 կետ: