Պուտինի նոր որոշումը
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ցանկացած միջոց ձեռնարկել Ռուսաստանը պաշտպանելու համար, բայց ավելի լավ է նույնիսկ չխոսել վատ սցենարների մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ղրիմի ափին բրիտանական կործանիչի հետ կապված միջադեպի այն հարցին, թե պատրաստ է արդյոք երկրի ղեկավարը հրաման տալ կրակել ՆԱՏՕ-ի նավերի վրա:
«Եկեք նույնիսկ չխոսենք նման սցենարների մասին»,-ասել է Պեսկովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում՝ բացատրելով, որ «երբեմն բառերը շոշափելի են դառնում, Աստված չանի, այնպես որ դրա մասին մտածել կամ խոսել նույնիսկ պետք չէ»:
Միևնույն ժամանակ, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ Պուտինը միշտ պատրաստ է անել ամեն ինչ Ռուսաստանը պաշտպանելու համար:
Ավելին՝ այստեղ