Կարիճը խայթել է «Jeep Grand Cherokee»-ի վարորդի ոտքը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ. Jeep-ը բախվել է էլեկտրասյանը
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում Երևանի բնակիչ Դավիթ Սարուխանյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթացել և բախվել թիվ 3 էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Մանրամասն՝ shamshyan.com