ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է
ԱշխարհԱրցախի Մարտունու շրջանի խողովակաշարի փոխարինումից հետո ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ռուսական խաղաղապահ զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի վերահսկման և Արցախում կողմերի շփման գծի մերձակայքում բնակավայրերի ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները: Մարտունու շրջանում ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման նպատակով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ՝ մի քանի բնակավայրի ջրով ապահովելու համար ջրատար մայրուղի կառուցելու նպատակով»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:
Ավելին՝ այստեղ