Դա հասկանում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունները. Պուտինը խոսել է Արցախի մասին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որևէ կողմ շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետագա խորացմամբ:
«Ռուսաստանը որոշիչ դերակատարում ունեցավ շատ լուրջ ճգնաժամի կարգավորման հարցում: Որևէ կողմ չի ցանկանում, որ այդ ճգնաժամը խորանա՝ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստան, ոչ էլ առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակիչները»,-ասել է նա:
«Եթե մենք բոլորս ապրենք խաղաղ, կստեղծենք պայմաններ մարդկանց կյանքը բարելավելու համար և ոչ միայն անվտանգության ոլորտում, այլ նաև ընթացիկ պայմաններում: Ես նկատի ունեմ ընտանիքների նորմալ կյանքը, տնտեսական զարգացումը, սոցիալական զարգացումը, ինչի կարիքը զգում են Ղարաբաղում ապրողները: Քանի որ ապրել մշտական տագնապի պայմաններում, որ զինված հակամարտությունը կվերականգնվի, հնարավոր չէ, դա մենք հիանալի հասկանում ենք: Նշանակում է, որ դա հասկանում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունները»,-ասել է նա:
Ավելին՝ այստեղ