Վահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել «Ռիյեկայի» դեմ խաղում
ՍպորտՍլովակական «Ժիլինան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ընկերական խաղ է անցկացրել խորվաթական «Ռիյեկայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
«Ժիլինայի» կազմում երկու գոլն էլ խփել է Բիչախչյանը։
Վահանը փոխարինվել է 60-րդ րոպեին։