Հայերեն


«Բացառել եմ քաղցրն ու հացաբուլկեղենը»․ Ռուզաննա Մանուչարյանը՝ ծննդաբերությունից հետո 2 ամսում 11 կգ նիհարելու և 3 ամսական դստերն իր հետ ֆիթնեսի տանելու մասին

Life

Դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանի և դերասան Վահան Միրաքյանի դուստրն արդեն 3 ամսական է։ Դերասանուհին հղիության ընթացքում ավելացած 15 կգ-ից 11–ն արդեն կորցրել է, բայց ցանկանում է կորցնել ևս 4-ը։ Tert.am Life-ի հետ զրույցում Ռուզաննան պատմել է նիհարելու իր տարբերակի մասին։

Դերասանուհու խոսքով՝ հղիության ընթացքում սովորաբար մինչև 20 կգ գիրանում են։ «Ես նույնիսկ այդ ընթացքում փորձել եմ հետևել սննդակարգիս։ Առհասարակ, հացաբուլկեղեն չեմ սիրում, չեմ օգտագործում, միայն լավաշ եմ ուտում։ Գուցե հենց դա օգնեց, որ 15 կգ-ից ավելի քաշ չհավաքեմ՝ չնայած հակում ունեի։ Քաշս այնքան կոկիկ ու էսթետիկ էր, որ հղիության ընթացքում չեմ նեղսրտել։ Ամուսինս, ընտանիքս ինձ միշտ մոտիվացրել են, կոմպլիմենտներ արել»,- ասաց նա։

Ըստ Ռուզաննայի՝ ծննդաբերությունից հետո 2 ամսվա ընթացքում կորցրել է 11 կգ։ «Հիմա ունեմ ավելորդ 4 կգ, որն ինձնից ոչ մի կերպ չի հրաժարվում՝ չնայած ամեն ինչ անում են դրա համար։ Այն երջանիկներից չեմ, որոնք ծննդատնից դուրս են գալիս և ունենում իդեալական քաշ ու մարմին,- ասաց նա և հավելեց, որ իր շրջապատում գտնվում են մարդիկ, որոնք իրեն հիշեցնում են ավելորդ կիլոգրամների մասին,- Երբեմն դա ինձ զայրացնում է, բայց սառն եմ դատում, հասկանում եմ՝ այս ամենը ժամանակավոր է ։ Բալիկիս կրծքով եմ կերակրում, ինչը ևս պատճառ է, որ քաշս դանդաղ է վերականգնվի։ Ինձ քաշիս մասին հիշեցնող մարդկանց հիմա ուղղակի ժպտում եմ ու շնորհակալություն հայտնում, որ ևս մեկ անգամ հիշեցնում են իմ ավելորդ 4 կիլոգրամի մասին»։

Դերասանուհին ընդգծեց, որ 11 կիլոգրամը հեշտ չի կորցրել։ «Այնպես չի եղել, որ մի օր արթնանամ ու կշեռքի վրա տեսնեմ այլ թիվ։ Ես աշխատել եմ ինձ վրա, սննդակարգ պահել, դիետոլոգի հետ աշխատել։ Ծննդաբերությունից հետո այսպես, թե այնպես, սննդակարգ պետք է պահես, բայց դրանից հետո առանձին աշխատեցի նաև դիետոլոգի հետ, որի շնորհիվ կորցրի 3-4 կգ։ Բացառել եմ քաղցրն ու հացաբուլկեղենը, նախընտրում եմ բանջարեղեն։ Ինձ օգնել են նաև տեյպերի հետ կապված իմ գիտելիքները, որոնց շնորհիվ ունեմ ձիգ մաշկ։ Այս պահին սննդակարգ չեմ պահում, որովհետև չեմ հասցնում նորմալ սնվել։ Երբեմն, քաշիս հետ կապված ընկնում եմ փոքրիկ դեպրեսիաների մեջ, բայց այդ ամենն արագ անցնում է։ Կարևորն այն է, որ ունեմ առողջ բալիկ, ինքս էլ առողջ եմ, վստահ եմ՝ կվերականգնեմ նախկին քաշս»,- նշեց նա։

Մայրիկը նաև պատմեց, որ բալիկի հետ ֆիթնեսի է հաճախում։ «Միասին ենք մարզվում, նրա հետ մարզվելը մեծ հաճույք է, շատ հետաքրքիր է։ Քանի որ օգնող չունեմ, բալիկիս գրեթե ամենուր ինձ հետ տանում եմ, այլ տարբերակ չունեմ։ Կամ պետք է չգնամ, կամ էլ Վիկտորիային ինձ հետ տանեմ։ Բալիկս խելոք է, կարողանում եմ նրան տանել ու, այսպես ասած, խայտառակ չլինել։ Երեխաս դրսում իրեն շատ լավ է պահում։ Եթե օգնող ունենայի, իհարկե, կնախընտրեի ամեն տեղ չտանել երեխային, բայց չունեմ»,- եզրափակեց նա։

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված