Հայերեն


Արցախի միտումնավոր հանձնման ծրագիրը բացահայտված է

Հասարակություն

Հավաստի աղբյուրների համաձայն Արցախի դեմ պատերազմի նպատակը հետևյալն էր, գրում է zen.yandex.ru կայքը․ Ադրբեջանը պետք է իրականացներ բլիցկրիգ և մի քանի օրում ամբողջությամբ գրավեր Արցախը։ Ընդ որում, որոշակի ուժեր Հայաստանում պետք է դրան աջակցեին՝ որոշ ժամանակով կասեցնելով դեպի ռազմաճակատ կամավորների, զենք և զինամթերքի ուղարկելու գործընթացը, հրաժարվելով հակամարտության լուծման առաջարկվող տարբերակներից և Ռուսաստանի զինված ուժերի ներգրավումից հակամարտության լուծման մեջ։ Ամբողջական կապիտուլյացիայից հետո Արցախի հարցը ամբողջովին փակված կլիներ։ Այնուհետև ծրագրված էր իրականացնել քարոզչական գրոհ և պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա, հրահրել հակառուսական տրամադրություններ և դրա արդյունքում Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերելու և ՀԱՊԿ-ում անդամակցությունը դադարեցնելու մասին որոշում կայացնել և անմիջապես փոխել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը դեպի ՆԱՏՕ։ Դրանից հետո ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան իրենց ամբողջական վերահսկողության տակ կվերցնեին Հարավային Կովկասը և առանց խոչընդոտի կարող էին սկսել խոշոր նավթային և գազային պրեկտների իրականացման և «Մեծ Թուրանի» կառուցման գործընթացները։ Սակայն հայ սպաների և զինվորների արիության շնորհիվ պատերազմը երկարաձգվեց մինչև մեկ ու կես ամիս։ Այդ ընթացքում բարձրագույն իշխանության կողմից դավաճանական հրամանները, արցախցի սպաների ու գեներալների վիրավորումները տարօրինակ հանգամանքներում դարձան այնքան բացահայտ, որ շատ փորձագետներ և մտածող մարդիկ համոզված են, որ տեղի էր ունեցել համակարգային դավաճանություն։ Այսինքն, ոչ թե 1-2 մարդու դավաճանություն, այլ մի ամբողջ մարդկանց խմբի դավաճանություն նախնական համաձայնությամբ։ Այդ ի՞նչ հայերի խումբ էր, որը հետաքրքրված էր հանձնել Արցախը ու Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը փոխել դեպի ՆԱՏՕ։ Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը պնդում էր, որ Էրդողանին, Ալիևին և Փաշինյանին ուղղորդում է Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը։ Սակայն բոլոր նրանք, ովքեր լավ հասկացել են Փաշինյանի ներքին էությունը և նրա անձի միջին մաշտաբը, միանգամից կնկատեն, որ նա դուրս է մնում վերոհիշյալ երեք անձերի ցուցակից։ Փաշինյանը չափազանց փոքր ֆիգուր է, որպեսզի նրան անմիջականորեն ուղղորդեր բրիտանական ՄԻ-6 ղեկավար Ռիչարդ Մուրը։ Նիկոլն այնքան ոչ ինքնուրույն և ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, որ նրան անընդհատ պետք է հուշել ինչ անել։ Իսկ Մուրը դժվար թե օրական հինգ անգամ կապնվեր իր հետ ասելու համար, թե ինչ նա անի։ Նիկոլին պետք է լուրջ, ինտելեկտուալ և փորձառու կուրատոր։ Եվ եթե այդ կուրատորը անընդհատ ուղղորդի Նիկոլին, ապա ՄԻ-6 ղեկավարը այլևս կարիք չի ունենա ուղիղ կերպով կապ ունենալ Փաշինյանի հետ։ Առավել ևս, որ Նիկոլը կարող էր ճիշտ չհասկանալ Մուրի ասածները և սխալ քայլեր կատարեր։ Առավել տրամաբանական է, որ Մուրը կապ պահեր Փաշինյանի փորձառու ուղղորդողի հետ։ Եվ այդ դեպքում ստացվում է, որ հենց այդ կուրատորը կլիներ այն մարդը, ով իրական ժամանակում կիրականացներ բրիտանական արտաքին հետախուզության պետի կողմից դրված խնդիրները։ Հայաստանում ո՞վ կարող է նման մեծության ֆիգուր հանդիսանալ, որպեսզի նրան ուղղորդեր ՄԻ-6 ղեկավար Ռիչարդ Մուրը։ Նայելով ՀՀ Կառավարության ողջ կազմը կարելի է տեսնել, որ կա այդպիսի ընդամենը մեկ մարդ։ Դա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է։ Դիտարկենք Արմեն Սարգսյանի կենսագրության որոշ հետաքրքիր դրվագներ։ • Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականին Երևանում։ Հոր մահվանից հետո նա դաստիարակվել է աշխարհահռչակ հայազգի սովետական հետախույզ Գևորգ Վարդանյանի կողմի (սա շատ կարոր փաստ է)։ • 1981 թվականին դարձել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։ • 1984 թվականին նա հրավիրվեց Քեմբրիջի համալսարանմ ինչը բավականին տարօրինակ էր սովետական ժամանակաշրջանի համար։ • 1984-1985 թթ․ դասավանդել է բրիտանական Քեմբրիջի համալսարանում։ • 1985-1992 թթ․ դասավանդել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ֆակուլտետում։ • 1992-1993 թթ․եղել է Հայաստանի դեսպանը Մեծ Բրիտանիայում։ • 1993-1994 թթ․ եղել է Եվրամությունում Հայաստանի գլխավոր դեսպան։ • 1995-1996 թթ․ եղելե Հայաստանի դեսպանը Բելգիայի թագավորությունում, ղեկավարել է Հայաստանի եվրոպական կաթոլիկ համայնքը, եղել է Հայաստանի դեսպանը Վատիկանում, եղել է Հայաստանի դեսպանը Լյուքսենբուրգում։ • 1996-1997 թթ․ եղել է Հայաստանի վարչապետ։ • 1998-2000 թթ․ եղել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Մեծ Բրիտանիայում։ • 2013 թ․ (մի քանի ամիս) եղել է Lydian International (Ամուլսարի շահագործող) տնօրենների խորհրդի անդամ։ • 2018 թ․ ապրիլի 9-ին Արմեն Սարգսյանը զբաղեցրեց ՀՀ նախագահի պաշտոնը։ Իսկ հիմա եկեք վերլուծենք այս տեղեկատվությունը։ Փորձառու հակահետախույզը կենթադրեր հետևյալը։ Պատանի Արմեն Սարգսյանը, շփվելով հանրահայտ հետախույզի հետ և լսելով նրա պատմությունները, շատ հետաքրքիր բաներ իմացավ հետախուզության գաղտնիքների և մեթոդների մասին, սակայն, ցավոք սրտի, Գևորգ Վարդանյանի բարձր բարոյական հատկանիշները նա չվերցրեց։ 1984-1985 թթ․-ին Քեմբրիջում գտնվելու ժամանակ (կամ գուցե ավելի շուտ) Արմեն Սարգսյանը սկսեց համագործակցել Մեծ Բրիտանիայի ՄԻ-6 գաղտնի ծառայության հետ։ Այսինքն Գորբաչովի վերակառուցման ծրագրի մեկնարկից նա ուղարկվեց ԽՍՀՄ, որտեղ նա կատարում էր իր չերեվացող աշխատանքը տեսական ֆիզիկայի ֆակուլտետում մինչև 1992 թ․, այսինքն մինչև ԽՍՀՄ «փլուզումը»։ Կատարյալ քողարկում է, ավելի լավ չի կարելի գտնել։ Ընդ որում 1992 թ․-ին սուս ու փուս դասախոսը հանկարծ նշանակվում է դեսպան, այն էլ ոչ թե ասենք Զանզիբարում, այլ միանգամից հենց Մեծ Բրիտանիայում։ Պարզ է, որ դա տեղի ունեցավ իր ունեցած որոշակի վաստակի արդյունքում, բայց ոչ Հայաստանի, այլ Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Իսկ ի՞նչ նա կարող է ունենալ Մեծ Բրիտանիայի հանդեպ։ Հավանական է, նա իր ներդրումը ունեցավ ԽՍՀՄ «փլուզման» գործում։ Իսկ ինչի՞ց սկսվեց քաոսը ԽՍՀՄ-ում։ Քաոսը սկսվեց ազգայնական տրամադրությունների աճից, ժողովուրդների, հանրապետությունների և մարզերի միջև հակասությունների առաջացումից, ինչի հետևանքով ԽՍՀՄ-ը սկսեց ներսից ճաքեր տալ։ Բախումների այդ շարքում ամենաառաջինը հայ-ադրբեջանական կոնֆլիկտն էր և փետրվարի 27-29 Սումգաիթում տեղի ունեցած հայերի ջարդերը։ 1988 թվականի սեպտեմբերից հայերի և ադրբեջանցիների միջև սկսեցին զինված բախումներ, որոնք վերածվեցին երկարատեև հայամարտության։ Միգուցե հենց Արմեն Սարգսյանն էր դրսից ուղարկված այն «հայրենասերներից» մեկը, ով ամեն կերպ սադրում էր, որպեսզի բախումները ավելի սուր բնույթ կրեն։ Եվ կասկած չկա, որ ադրբեջանական կողմից ևս կաին այդպիսի ուղարկված սադրիչներ, որոնք հրահրում էին ծայրահեղական տրամադրություններ և իրականացնում հայերի ջարդերը։ Այսինքն դրսից ուղարկված ՄԻ-6 բրիտանական հետախուզության աշխատակիցները նպատակաուղղված բախումներ էին հրահրում։ Այսպիսով, ամենայն հավանականությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիսանում է ՄԻ-6 բրիտանական գաղտնի ծառայության աշխատակից դեռևս 1984 թվականից և ունի մեծ աշխատանքային փորձ։ Նա ունի ինտելեկտուալ, վերլուծաբանական հատկություններ, հավատարիմ ծառայում է Մեծ Բրիտանիայի թագուհուն և որի ուսերի ետևում կան շատ իրականացված աշխարհաքաղաքական օպերացիաներ ի շահ Մեծ Բրիտանիայի։ Ոմանք պնդում են, որ նրան բրիտանական թագի շրջանակներում նույնիսկ համարում են մարգարիտ։ Նա բրիտանական մասոնական օթյակի անդամ է, մոտ հարաբերությունների մեջ է գտնվում այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Հենրի Քիսինջերը և արքայազն Չարլզը։ Եվ այսպես, Հայաստանը դեպի ՆԱՏՕ տանելու օպերացիան գլխավորում է բրիտանակ գաղտնի ծառայության բարձրաստիճան փորձառու աշխատակից, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Հատկանշական է, որ նա դեռևս 1996-1997 թթ․-ին, իր վարչապետ լինելու ժամանակ, փորձում էր Արցախը վերադարձնել Ադրբեջանին, որպեսզի հետո Հայաստանը կարողանար մտնել ՆԱՏՕ․Այդ ֆոնի վրա նրա մոտ նույնիսկ կար սուր կոնֆլիկտ Վազգեն Սարգսյանի հետ, որը նրան մի ուժեղ ապտակ էր հասցրել։ Այսօր Արմեն Սարգսյանը իր երկրորդ փորձն է կատարում։ Ի դեպ որոշ տեղեկություններով Արմեն Սարգսյանը հանդիսանում է որոշ ադրբեջանական նավթահանքերի համասեփականատեր։ Այնպես որ նա անձնապես է շահագրգռված տարածաշրջանում բրիտանական պրոեկտների իրագործմամբ։ Առաջին փուլում թուլացվեցին Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում, փչացվեցին հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Երկրապահ կամավորականների միությունը վերցվեց վերահսկողության տակ։ Երկրորդ փուլում խաղաղ կարգավորման բանակցությունները մտցվեցին փակուղի, իսկ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով պատերազմ էր հրահրում։ Երրորդ փուլը իրականացվում էր ռազմական գործողությունների ընթացքում, որի գագաթնակետը դարձավ Շուշիի հանձնումը։ Բայց քանի որ ռազմական գործողությունները ընթանում էին մի քանի շաբաթ, ապա դա հնարավորություն տվեց Վլադիմիր Պուտինին և ռուսաստանցի փորձագետներին գտնել օպտիմալ լուծում իրավիճակը փրկելու համար, հակամարտող կողմերի վրա ճնշումներ օգտագործելով և պնդել համաձայնագրի ստորագրման և ռուսական խաղաղապահ զորքերի մտնելու վրա։ Արդյունքում Հայաստանը դեպի ՆԱՏՕ տանելու ծրագիրը ձախողվեց։ Եվ դա ի շնորհիվ հայ զինվորների և սպաների և Վլադիմիր Պուտինի տաղանդի։ Ստացվում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը և իր հայաստանյան հանցակիցները այն մարդիկ են, որոնք նախորոք իմանալով, որ պլանավորվում է հողերի հանձնում, ուղարկեցին հազարավոր զինվորների մահվան դուռը։ Հայերը դա երբեք չեն ների։ Առայժմ մեղադրանքների ողջ տարափը ուղղված է Նիկոլ Փածինյանի ուղղությամբ, սակայն ավելի հաճախակի է հնչում Արմեն Սարգսյանի անունը։ Ճշմարտությունը աստիճանաբար դուրս է գալիս ջրի երես։ Պետք չէ զարմանալ, եթե հանկարծ պարզվի, որ Ռուսաստանից Հայաստանը եկած զենքը վաճառվել է Թուրքիային, իսկ սփյուռքից եկած գումարները նստել են Արմեն Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող հաշիվների վրա։ Ժողովրդական զայրույթը գնալով աճելու է և շուտով պարզ կդառնա, որ այս օպերացիան Արմեն Սարգսյանի կյանքի ամենամեծ ձախողումն էր։ Դավաճանների պիտակը ճակատներին մարդիկ չեն կարողանա երկիր կառավարել և ոչ մի քարոզչական մեքենա այդ խարանը իրենց վրայից չի մաքրի։ 

Ավելին՝ այստեղ

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված