31-ամյա կինը ձերբակալվել է սպանության կասկածանքով
Հասարակություն2021 թ. հուլիսի 02-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, մի կնոջից ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել Եղվարդ քաղաքի «Հուշարձաններ» կոչվող վայրում իր կողմից սպանություն կատարելու վերաբերյալ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել Եղվարդ քաղաքի բնակիչ, 61-ամյա տղամարդու դին՝ խեղդամահ արված վիճակում:
Նախնական տվյալներով՝ նշված ավտոմեքենայում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սրբիչով խեղդամահ է արել տղամարդուն։
Ավելին՝ այստեղ