Ամերիկյան կառավարությունն անհանգստացած է նավթի համաշխարհային գների բարձրացումից. Սպիտակ տան խոսնակ
ՏնտեսությունԱմերիկյան կառավարությունն անհանգստացած է նավթի գնի աճի հետևանքներից և կարծում է, որ ներկա պահին նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու հնարավորություններ կան աշխարհում, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:
«Մենք նավթի գնի աճ ենք նկատում: Դա, իհարկե, քննարկման թեմա է լինելու, երբ ՕՊԵԿ-ի հավաք լինի մոտ օրերին: Ես այդ քննարկումների մասին իմ անունից ոչինչ ասել չեմ կարող: Ներկա փուլում սպասում ենք, որ նավթի բավարար քանակներ համաշխարհային մակարդակում:
Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ նախագահ Բայդենը միատահոգված է երկրում բենզինի գների բարձրացմամբ և մարդկանց ու սպառողների համար դրանից բխող հետևանքներից:
Փսակին հեռացել է ասուլիսի սրահից՝ չպաասխանելո հարցին՝ ԱՄՆ-ը բանակցություններ վարու՞մ է ՕՊԵԿ-ի երկրների հետ համաշխարհային էներգետիկ շուկայում ընթացիկ իրավիճակը քննարկելու համար, թե՞ ոչ: