Ուսանողների համար կա լավ նորություն. համալսարանին պատճառած վնասը պարտավոր է իր անձնական միջոցներով հատուցել վնասի մեղավորը
ՔաղաքականությունԱռնվազն 9.5մլն դրամ կբռնագանձվի ՀՊՏՀ-ից հօգուտ աշխատակցի, որին ռեկտորը բացահայտ ապօրինությամբ ազատել էր աշխատանքից՝ հաստիքների ձևական փոփոխության հնարքով: 15 ուսանողի վարձավճարի վատնում ամենաթողության հետևանքով...
Վերաքննիչ դատարանը (դատավոր Կ. Համբարձումյանի նախագահությամբ) հաստատեց առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ այդ ընթացքում բուհին պատճառված վնասի չափը 4.5-ից դարձավ 9.5մլն: Չէին խրատվել առաջին ատյանից...
Թեև հատուցումը կատարվելու է համալսարանի բյուջեից, որը ձևավորվում է ուսանողների վարձավճարների հաշվին, սակայն ուսանողների համար կա լավ նորություն. համալսարանին պատճառած վնասը պարտավոր է իր անձնական միջոցներով հատուցել վնասի մեղավորը, որովհետև՝
ՀՀ օրենքը ՊՈԱԿ-ների մասին.
«Պետական կազմակերպության գործադիր մարմնի (ռեկտորի) պաշտոնում նշանակված անձը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետական կազմակերպությանը պատճառված վնասի համար»:
Հ.Գ.
Ճիշտ նույն «հանճարեղ» հնարքով աշխատանքից ազատվել է նաև ընդհանուր բաժնի պետ Գ. Մուրադյանը, որի գործը ևս դատարանում է՝ նույն ակնհայտ ելքով:
ԵՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան