Ճապոնական պրեֆեկտուրայում առնվազն 20 մարդ է անհետ կորել
ԱշխարհՏոկիոյից հարավ-արևմուտք ընկած Սիձուոկա պրեֆեկտուրայի Անամի քաղաքում ուժեղ սողանքի արդյունքում առնվազն 20 մարդ է անհետ կորել: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Փլուզվել են տասնյակ բնակելի տներ: Աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել:
Պրեֆեկտուրայի իշխանություններն օգնություն են խնդրել Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերից:
Նշենք, որ հարևան Կանագավա պրեֆեկտուրայում նույնպես սողանքի վտանգ կա:
Շրջանի իշխանությունները կոչ են արել տարհանել 205 հազար բնակչի: