Բայդենը որոշել է չեղարկել մահապատիժն ԱՄՆ-ում
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս ԱՄՆ-ում մահապատժի վերացման օգտին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:
«Նախագահը հստակ հասկացնել է տվել (...), որ ցանկանում է դադարեցնել մահապատիժները: Նա ուրախ է տեսնել, որ Գլխավոր դատախազն ընդառաջ քայլ է անում»,-ասել է Փսակին:
Բայդենն ասել է, որ դեմ է մահապատժին, և իր թիմը խոստացել է քայլեր ձեռնարկել այն վերացնելու համար: