Հայերեն

Հայաստանն ու Վրաստանը փոխում են անվտանգության համակարգը

Աշխարհ

Հակոբ Բադալյան, «Լրագիր»

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Գրուզիա Օնլայն պարբերականի հարցին ի պատասխան ասել է, որ Հայաստանը բացառում է հայ-ռուսական միացյալ զորախմբի օգտագործումը Վրաստանի դեմ: Սարգսյանն ասել է, որ Հայաստանի միացյալ զորախումբը, հետեւաբար իր զինված ուժերը չի պատրաստվում օգտագործել Վրաստանի դեմ, եւ այդպիսի բանը հավասարազոր կլինի սեփական ոտքին կրակելուն: Վիգեն Սարգսյանը ասել է, որ ինքն այդ մասին հավաստիացրել է նաեւ Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումներում:
Վիգեն Սարգսյանն օրերս այցելել էր Վրաստան, որը նրա երրորդ արտաքին այցն է պաշտպանության նախարարի պաշտոնում: Առաջինը եղավ Ռուսաստանը, երկրորդը՝ Հունաստան:
Անկասկած էր, որ Վրաստան Վիգեն Սագսյանի այցի օրակարգի առաջնային խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, լինելու էր Ռուսաստան կատարած նրա այցի ընթացքում ստորագրված հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը, որով ընդլայնվում է զորախմբի կազմը, դրանում ամբողջությամբ ներառվում է Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը, նաեւ կատարվում են կառավարման որոշակի փոփոխություններ: Սարգսյանի վրացական այցի այդ շարժառիթի անդրադարձ էր «Երեւանը կրկին հանգստացնում է Թբիլիսիին» հոդվածը:
Եվ ահա Վիգեն Սարգսյանը փաստացի հաստատում է, որ Վրաստանի ղեկավարության հետ քննարկել է հարցն ու հավաստիացրել, որ բացառվում է հայ-ռուսական զորախմբի կիրառումը Վրաստանի դեմ: Միեւնույն ժամանակ, այստեղ պահն իսկապես նուրբ է` արդյոք Հայաստանն ընդհանրապես բացառում է իր տարածքից որեւէ ռազմական սպառնալիք Վրաստանի դեմ:
Վիգեն Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանը չի պատրաստվում հայ-ռուսական զորախումբը, հետեւաբար իր զինված ուժերը օգտագործել Վրաստանի դեմ եւ դա հավասարազոր է սեփական ոտքին կրակելուն: Սա միանգամայն ռացիոնալ եւ անհրաժեշտ մոտեցում է: Եվ ավելին, դա նույնիսկ հավասարազոր կլինի սեփական գլխին կրակելուն: Եվ բանն այստեղ այն չէ, որ Հայաստանը կախված է Վրաստանից: Անվտանգության առումով Հայաստանն ու Վրաստանն ունեն փոխադարձ կախվածություն:
Ավելին, Վրաստանի անվտանգությունը Հայաստանից կախված է ավելի, քան հակառակը: Եվ խնդիրն այն չէ, որ Հայաստանի տարածքում կա ռուսական ռազմակայան, որը կարող է լինել հարվածի պոտենցիալ աղբյուր:
Եթե անգամ Հայաստանի տարածքում չլիներ ռուսական ռազմակայան, միեւնույն է, Վրաստանի անվտանգությունը զգալիորեն կախված էր լինելու Հայաստանից, քանի որ Արցախում անվտանգությունն ապահովելով Հայաստանը փաստացի ապահովում է տարածաշրջանային կայունություն, ինչը էական նշանակություն ունի Վրաստանի համար: Տարածաշրջանային ապակայունացման դեպքում Վրաստանի համար ռուսական սպառնալիքը աճում է անկախ Հայաստանում ռազմակայան լինել-չլինելու հանգամանքից: Խոշոր ռազմական էսկալացիայի պարագայում Ռուսաստանը առաջին իսկ առիթը կօգտագործի Վրաստանի հանդեպ իր հավակնության համար, իսկ դրա համար լիուլի բավարար է Հարավային Օսիայում եւ Աբխազիայում ռուսական ռազմական ներկայությունը:
Պաշտոնական Թբիլիսին, որ պարբերաբար անհանգստանում է Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ներկայությամբ, թերեւս լավ է գիտակցում, որ Վրաստանի համար բուն սպառնալիքը իրականում Ադրբեջանն է, Արցախում հնարավոր արկածախնդրությամբ: Ըստ այդմ Վրաստանի համար սպառնալիքի չեզոքացման գործում էլ առանցքային դաշնակիցը հայկական զինուժն է՝ Արցախում իրավիճակի վերահսկողության իր կարողությամբ:
Թբիլիսին գործակցում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, կա պաշտպանության նախարարների հանդիպման եռակողմ ձեւաչափ: Իհարկե, այդ գործակցությամբ Վրաստանը ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին զսպելու մեխանիզմ է փնտրում: Հավանական է նաեւ, որ Վրաստանն այդ եռակողմ գործակցությամբ փորձում է ինչ որ առումով զսպել Ադրբեջանին: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով Վրաստանի հարաբերությունը ՆԱՏՕ-ի հետ, վարվող եվրատլանտյան ինտեգրացիայի կուրսը, այդ եռակողմ հարաբերությունը ինչ որ իմաստով հնարավորություն է Արեւմուտքի համար լրացուցիչ վերահսկողության տակ պահել Թուրքիա-Ադրբեջան պաշտպանական հարաբերությունը:
Այդ հանգամանքն էլ լրացուցիչ նշանակություն է տալիս հայ-վրացական պաշտպանական գորակցությանն ու գործըկերությանը, որը Հարավային Կովկասի անվտանգության նոր համակարգի գործնականում այլընտրանք չունեցող առանցքն է, որի շարունակությունն էլ տանում է Իրան:
Ներկայում Հարավային Կովկասը գտնվում է անվտանգության համակարգի տրանսֆորմացման բարդ գործընթացում, որի հանգույցներից մեկն էլ ապրիլյան պատերազմն էր, որում կասեցնելով Ադրբեջանին, Հայաստանի զինված ուժերը եւս մեկ քար դրեցին նոր համակարգի կառուցման գործընթացում:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված