Հայերեն

ԿԲ-ի «ռեկետի» հետքերով. տեսաձայնագրությունները մասնավոր անձանց տրամադրելու հարցով` զավեշտալի պատասխան են տվել

Տնտեսություն

Օրերս քաղաքացի Սամվել Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում մի հայտարարություն էր տարածել, որտեղ մեղադրել էր ԿԲ-ին` անձնական բնույթի տեղեկատվությունն անօրինական կերպով այլ անհատներին տրամադրելու, բիզնեսի խլման գործթացին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:
Պարզվում է, երբ Սամվել Սահակյանն ու իր կինը ԿԲ-ում վարկային կազմակերպության հետագա գործունեության հետ կապված փաստաթուղթ են մուտքագրել այդ ընթացքը ֆիքսել են Կենտրոնական բանկի տեսախցիկները, որն այնուհետև առանց որևէ օրինական հիմքի տրամադրվել է մասնավոր անձի: Վերջինս լուսանկարներն ուղարկել է Սամվել Սահակյանին, հանդիպում պահանջել, այնուհետև սկսել սպառլնալիքներ բանեցնել:
Զավեշտալի է Կենտրոնական բանկի` ձայնագրությունը տարածելու վերաբերյալ պատասխանը. Կենտրոնական բանկից պնդում են` պարզաբանումներ պահանջելու նպատակով հրավիրել է կազմակերպության նոր բաժնետիրոջ ներկայացուցչին` միևնույն ժամանակ նրան տրամադրելով քաղաքացիների ընդունելության սրահի կադրերը` հորդորելով պարզել, թե ո՞վ է իրականում կազմակերպության անունից Կենտրոնական բանկ նամակ մուտքագրել: Ցավոք, նախաքննության արդյունավետությանը չխոչընդոտելու նկատառումներից ելնելով, ներկա փուլում այլ մանրամասներ հայտնել չենք կարող:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սամվել Սահակյանը ԿԲ-ի պատասխանի վերաբերյալ կարծիք հայտնեց, որ ՀՀ կենտրոնական բանկը փորձում է լղոզել իր կողմից թույլ տված ապօրինությունը: Փաստն այն է, որ ՀՀ ԿԲ-ի անվտանգության տեսախցիկներից օգտվել են ինչ որ մարդիկ իրենց մասնավոր և ապօրինի նպատակներին հասնելու համար:
«Իսկ հիմա ընթանում է այս ապօրինությունն ամեն գնով լղոզելու և օրինականություն հաղորդելու գործընթացը: ՀՀ-ում գոյություն չունի որևէ օրենք, որին հղում անելով`Կենտրոնական բանկը կարող էր մասնավոր անձին հանձնել իր տարածքում իրականացված տեսաձայնագրությունը: Նույնիսկ իրավապահ մարմինները նման ձայնագրություն ստանալու համար գրավոր դիմում են գրում և մինչև նախաքննության ավարտը տեսաձայնագրությունը համարվում է նախաքննական գաղտնիք:
Այսպիսով, մենք գործ ունենք ակնհայտ ապօրինության հետ, որն ուղղակի ապօրինությունների շքերթի միայն երևացող մասն է: Իհարկե, ԿԲ շահագրգռված է այս փաստը կոծկելու և լղոզելու գործում, սակայն ես պատրաստվում եմ այս հարցում ներգրավել միջազգային անկախ փորձագետների»,- ասաց մեր զրուցակիցը:
-Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԿԲ-ն հայտարարել է, որ ձեր ներկայացրած դիմումում կա կեղծ ստորագրություն, ինչի՞ մասին խոսքը:
-ԿԲ-ն նախաքննության մարմին չէ, որպեսզի նման հայտարարություն անի: Կրկնում եմ` ՀՀ Կենտրոնական բանկը նախաքննություն իրականացնելու որևէ լիազորություն չունի: Գոյություն ունի դատաձեռագրաբանական փորձաքննության կենտրոն, որը նախաքննության ժամանակ կտա այդ հարցի պատասխանը: Ամեն դեպքում, դիմում եմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, քանի որ ինձ թափանցիկ ակնարկել են, որ կարող են գնել ՀՀ-ում ցանկացած փորձաքննության արդյունք: Հայտնի նաև, որ դատաձեռագրաբանական փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ի ֆինանսավորման մեծ մասն իրականացնում է ԱՄՆ դեսպանատունը` այդ կապակցությամբ հրավիրում եմ դեսպանի ուշադրությունը տվյալ գործընթացի վերաբերյալ: Ի վերջո, բացի տեսաձայնագրություններից` այս ամբողջ գործընթացը միտված է պետական մասշտաբով կազմակերպաված ռեկետի, որը զուգորդվում է իմ և իմ ընտանիքի անդամների ահաբեկմամբ:
-Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:
Առանձին նամակներով դիմելու եմ ՀՀ նախագահին, քանի որ սա քաղաքացու անվտանգության հարց է, ՀՀ վարչապետին, քանի որ բիզնես միջավայր չի կարող գոյություն ունենալ, եթե ռեկետով զբաղվողը կարող է Կենտրոնական բանկից հանգիստ ձեռք բերել անձնական բնույթի տեսաձայնագրություններ, այնուհետև իր ուզած ձևով օգտագործել, ՄԻՊ-ին, քանի որ սա մարդու իրավունքների խայտառակ խախտում է, ՀՀ-ում իրավապահ մարմինների ղեկավարներին, քանի որ սա քրեադատավարական բնույթի խնդիր է: Այս ամենն ընթանալու է լայնածավալ լուսաբանմամբ և միանգամայն թափանցիկ: Ես, իհարկե, գիտեմ նման հարցերը սովորաբար լուծվում են մարդկանց լռեցնելու փորձերով ու ահաբեկման մեթոդիկայով, սակայն այս անգամ հասարակությունը հնարավորություն կունենա իր աչքի առջև տեսնել, թե ինչպես են փողով ու ադմինիստրատիվ ռեսուրսներով «ֆռռացնում» և լղոզում իրականությունը: ՀՀ Կենտրոնական բանկին էլ մաղթում եմ հաջողություն` տեսագրությունները բանկից ապօրինի դուրս բերելն ու ինձ ահաբեկողներին տրամադրելը հանրությանը բացատրելու ծանր գործում:
Ն.Ա.

Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութ
Ամենադիտված