Հայերեն

Ինչի՞ մասին է լռել Պուտինը ասուլիսի ժամանակ

Աշխարհ

Երեկ, դեկտեմբերի 23-ին կայացած ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ չորս ժամ պատասխանում էր լրագրողների հարցերին: Գերմանական Deutsche Welle թերթն ուշադիր ունկնդրել է, ինչ է խոսել Պուտինը, և պատմում է, թե ինչի մասին է նա, այնուամենայնիվ, լռել: Ասուլիսի սկզբում Վլադիմիր Պուտինը սկսեց խոսել տնտեսության մասին և, աճպարարություն անելով թվերով, որոնք վկայում են Ռուսաստանում շարունակվող ռեցեսիայի մասին, բավականին կոռեկտ էր: Բայց ավելի ուշ, արդեն նավթային գների կոնտեքստում, ավելացրեց, որ «իրավիճակն ավելի վատ է համաշխարհային տնտեսության մեջ, իսկ արդյունքը մեզ մոտ ավելի լավ է ստացվել»՝ ենթադրելով, որ ռեցեսիան 2016թ-ին ոչ թե 3,7% է, ինչպես 2015թ-ին, այլ «0,5-0,6% կլինի»: Պուտինի խոսքերից հետո կարող է տպավորություն ստեղծվել, որ համաշխարհային տնտեսության աճը բացասական է: Մինչդեռ դա այդպես չէ: Ճիշտ է, համաշխարհային տնտեսությունն ոչ այդքան արագ տեմպերով է աճում, ինչպես ենթադրվում էր, սակայն, Համաշխարհային բանկի տեսության համաձայն, 2016թ կաճի 2,4%-ով: Պուտինը զերծ չմնաց նաև բացասական ֆինանսական միտումների բառային նվազեցումից: Այսպես, օրինակ, նա ասաց, որ Պահուստային հիմնադրամը «մի փոքր կրճատվել է»: «Մի փոքրը» տվյալ դեպքում նշանակում էր 3,64 տրլն ռուբլուց 2016թ հունվարի 1-ի դրությամբ մինչև 985 մլրդ ռուբլի տարեվերջի դրությամբ, այսինքն, կոպիտ ասած, երեքուկես անգամ: «Ռուսաստանի ակտիվ մասնակցությունն» ու «Ասադի բարի կամքը» Հալեպում Մարդկանց տարհանումն արևելյան Հալեպից Պուտինը «ժամանակակից աշխարհում խոշորագույն միջազգային հումանիտար ակցիա» անվանեց: Նա ընդգծեց, որ դա արվել է Ռուսաստանի «ակտիվ մասնակցությամբ» և չէր կարող ձեռք բերվել առանց Բաշար Ասադի «բարի կամքի և աշխատանքի»: Դեկտեմբեր ամսվա ընթացքում Հալեպի արևելյան շրջաններից իսկապես տասնյակ հազարավոր բնակիչների և ապստամբների են տարհանել: Սակայն ՌԴ նախագահը մոռացավ հիշատակել, որ տարհանմանը նախորդել են ինտենսիվ ռմբակոծությունները Ասադի կառավարական զորքերի և ռուսական ավիացիայի կողմից: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին հոկտեմբերի 21-ին Հալեպի ռմբակոծությունները «պատմական մաշտաբի հանցանք» է անվանել: Այդ խախտումներն իրենցից ռազմական հանցանք են ներկայացնում, ընդգծել էր ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան: Պատասխանելով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության վրա հաքերական հարձակման հարցին, Պուտինը հայտարարեց, թե կարևոր չէ ովքեր են դա արել: «Կարևորը տեղեկատվության էությունն է, որը ցանցահենները տրամադրել են հասարակական կարծիքին»: Հատկանշական է, որ կես տարի առաջ արձագանքելով իր ընկեր Սերգեյ Ռոլդուգինի 2 մլրդ դոլարի չափով օֆշորային հաշիվների մասին տեղեկատվությանը, Պուտինն ուշադրությունը գրավեց, առաջին հերթին, նրանց վրա, թե ովքեր են հրապարակել այդ տվյալները: «Ամենուր տնգված են պատվիրատուների ականջները, տնգված են և անգամ չեն կարմրում: Իսկ այն, որ դրա ետևում կանգնած են Միացյալ Նահանգների պաշտոնատար անձինք և պաշտոնական մարմինները, դա մեզ Wikileaks-ն է ցույց տվել»,-ասել է Պուտինը:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված