Աշխարհի ամենացուրտ քաղաքը` ֆոտոշարքով
Աշխարհ2016 թվականին Bloomberg-ը Սախայի Հանրապետության մայրաքաղաք Յակուտսկը ճանաչել է աշխարհի ամենացուրտ քաղաք, քանի որ այստեղ ջերմաչափի ցուցիչը հասնում է ռեկորդային ցածր աստիճանի (-64,4 աստիճան), իսկ միջին ջերմաստիճանը հունվարին -40 աստիճան է:
Չնայած օդի ցածր ջերմաստիճանին և եղանակային անբարենպաստ պայմաններին` Յակուտսկի բնակիչները շարունակում են ապրել իրենց սովորական կյանքով. շուկաներում եռում է առևտուրը, մարդիկ զբաղվում են իրենց ամենօրյա գործերով և նույնիսկ ավանդական սառը «լոգանք» ընդունում սառցապատ փողոցներում:
Ստորև հրապարակում ենք աշխարհի ամենացուրտ քաղաքի լուսանկարները, որոնք տեղ են գտել AdMe.ru կայքում: