Սեյրան Օհանյանի մեղքը
ՔաղաքականությունՍերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, նախկին ՀՀԿ-կան, այժմ ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որեւէ մեղք չունի Հայաստանում ստեղծված վիճակի համար:
Սեյրան Օհանյանն օրերս հայտարարեց քաղաքականություն մտելու եւ որպես այլընտրանք խորհրդարանի ընտրությանը մասնակցելու մտադրության մասին: Հավանական է համարվում, որ Օհանյանը քաղաքականություն կմտնի հենց Վիկտոր Դալլաքյանի Երրորդ հանրապետություն կուսակցության խողովակով, բայց առավել լայն բեւեռ ձեւավորելու հեռանկարով:
Գեներալ Օհանյանին ազատելով Հայաստանում ստեղծված վիճակի համար «մեղքից», Վիկտոր Դալլաքյանն ինչ որ իմաստով փորձում է նախ եւ առաջ իրեն «մաքրել» ՀՀԿ-ական եւ «նախագահական» մի քանի տարվա ոչ հեռու անցյալից: Հատկապես որ այդ տարիները հաջորդել էին Սերժ Սարգսյանի խաղատնային գործունեության մասին նրա հայտնի հայտարարությանը: Դրանից հետո Վիկտոր Դալլաքյանը պայմանավորվել է Սերժ Սարգսյանի հետ, դարձել նրա կուսակիցն ու աշխատակիցը:
Հայտարարելով, որ Սեյրան Օհանյանը «մեղք» չունի, Վիկտոր Դալլաքյանը փաստացի հայտարարում է, որ ինքն էլ «մեղք» չունի Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության համար:
Սեյրան Օհանյանը եղել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ եւ պաշտպանության նախարար: Այդ ընթացքում նա կրել է ուղիղ պատասխանատվություն զինված ուժերում եւ պաշտպանական ոլորտում առկա իրավիճակի համար, եւ քաղաքական պատասխանատվություն այն իրավիճակի համար, որ եղել է Հայաստանի թե ներքին կյանքում, թե արտաքին ոլորտում:
Դժգո՞հ է եղել Սեյրան Օհանյանը այդ ամենից: Նա եղել է պատասխանատու քաղաքական թիմում: Եվ եթե անգամ ունենալով դժգոհություն, մի շարք պատճառներով գերադասել է դժգոհությունը չարտահայտել հրապարակավ, այլ փորձել որեւէ արդյունքի հասնել ներքին հարաբերությունների դաշտում, ապա այժմ արդեն՝ քաղաքական գործչի, այն էլ ընդդիմադիր գործչի կարգավիճակում նա պարտավոր է տալ իր իշխանական կարիերայի քաղաքական գնահատականը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում