Նման բան չկա. Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան հանդիպման մասին ու հերքել Հայաստանում տարածված տեղեկությունները
ԱշխարհՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այսօր ՌԴ նախագահն ու Նիկոլ Փաշինյանն իրոք քննարկելու են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, սակայն որևէ փաստաթղթի ստորագրում չի պլանավորվում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լրագրողները Պեսկովի ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայկական մամուլը գրում է, թե քննարկվելու են հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի սահմանին ռուսական խաղաղապահների տեղակայմանն ու այդ մասով փաստաթուղթ ստորագրելուն:
«Դա իրականությանը չի համապատասխանում»,-ասել է նա:
«Բնականաբար, Ղարաբաղի հարցը քննարկվելու է: Իհարկե քննարկում լինելու է ռուսաստանցի զինվորականների մասին, ովքեր հիմա այնտեղ տեղակայված են: Քննարկվելու են ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությոնները: Սակայն որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»,-հավելել է նա: