Տեղը չե՞ք բերում
ՔաղաքականությունՄշակվում են պատգամավոր դառնալ ցանկացողների լեզվական մակարդակը ստուգող թեստեր: Այս մասին հայտարարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:Իհարկե, շատերը մոռացել էին այս տեսչության մասին, որի գոյությունը ի չիք է դարձել երկրում մոլեգնող օտարալեզու պաստառներ ու վահանակների առատության տակ, սակայն խնդրո առարկան այստեղ տեսչությունը չէ, այլ հայրենի օրենսդիրները, որոնք անհերքելիորեն մայրենիի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն:
«Օրենսդրորեն պատգամավորների համար սահմանված են լեզվական պահանջներ: Այս օրերին մենք կազմում ենք այն թեստերը, որոնք նախատեսված են հենց պատգամավոր դառնալ ցանկացողների համար: Նոր խորհրդարանի այն պատգամավորներն, ովքեր Հայաստանում հայերենով ամբողջական միջնակարգ կրթություն չեն ստացել, ստիպված կլինեն թեկնածությունը գրանցելուց առաջ հանձնել այդ թեստը: Ի դեպ, այս թեստերը ավարտական քննությունների մակարդակի են»,- մանրամասնել է Սերգո Երիցյանը:
Նոր Ընտրական օրենսգրքի դեռեւս քննարկման ժամանակ շատերի մոտ կար տպավորություն, որ այն բազմաթիվ պատգամավորների համար կարող է հաջորդ գումարման խորհրդարան մուտքի սպառնալիք լինել: Օրենսգրքով պատգամավորի վերաբերյալ հոդվածը սահմանում է. «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում