Հայերեն


«Փոքրիկ քմահաճույքներ ունի, որոնց տեղի ենք տալիս». Արտաշես Մխիթարյանը՝ որդու 4-ամյակի, տորթի ընտրության և նվերների մասին

Life

Դրամատիկական թատրոնի փոխտնօրեն, դերասան Արտաշես Մխիթարյանն ու կինը` Մարիամը, նշել են իրենց որդու՝ Մաքսիմի 4-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Արտաշեսն ասաց, որ օրը նշել են մանկական սրճարանում:

«Մաքսը շրջապատված էր իր հասակակիցներով՝ մեր ընկերների, հարազատների երեխաներով: Տորթի ընտրությամբ ես և կինս ենք զբաղվել, դրա վրա որդուս սիրելի մուլտհերոսներն էին՝ պանդայից մինչև ընձուղտ: Որդիս չէր խառնվել ընտրությանը, բայց մենք գիտեինք, թե իրեն ինչ դուր կգա, ինչը հաճելի կլինի: Մաքսի արձագանքը դրական էր, սիրում է խնջույքների մասնակցել: Երևի նրանից է, որ մեզ հետ ամենուր տանում ենք, շատ կապված ենք: Նույնիսկ մեծերի խնջույքներին կարող է գալ ու պարել, ուրախանալ»,- պատմեց նա:

Հայրիկի խոսքով՝ Մաքսն արդեն սկսել է հետաքրքրվել նվերներով: «Նրան հետաքրքրում է ոչ թե կոնկրետ նվերը, այլ տուփը: Այս տարի ռոբոտ ենք նվիրել, որի հետ դեռ խաղում է: Մեզնից հատուկ նվեր չէր խնդրել, առանձնապես պահանջկոտ երեխա չէ, բայց փոքրիկ քմահաճույքներ ունի, որոնց տեղի ենք տալիս: «Չի կարելի»–ներ, իհարկե, ևս կան, Մաքսին համոզելը բարդ է, բայց, ի վերջո, համոզվում է: Դեռ փոքր է, ընկալումներն այլ են, բայց պայքարում ենք և արդյունք տեսնում: Ե՛վ ես, և՛ կինս զրուցում ենք նրա հետ, ամեն ինչ պահից է կախված»,- պատմեց դերասանը:

2 տարի է, ինչ Մաքսիմը մանկապարտեզ է հաճախում: Ըստ Արտաշեսի՝ սկզբում չէր ուզում գնալ, հետո սկսել է սիրով հաճախել. «Հիմա, երբ 2 օր չի գնում, նորից չի ուզում գնալ, բայց երբ գնում է, տուն գալիս, պատմում է իր առօրյայից»:

Հայրիկն ընդգծեց, որ որդին շատ նախասիրություններ ունի: «Որդիս շատ է սիրում լողալ, եթե ամբողջ օրը լողավազանում լինենք, միևնույն է, չի բավարարվի: Զարմանալին այն է, որ լողալ չգիտի, սովորելու առաջին քայլերն ենք անում: Սիրում է նաև, երբ քնելուց առաջ հեքիաթ եմ պատմում, ընտրությունն ինձ է թողնում: Բակային խաղերին այնքան էլ չի մասնակցում, որովհետև մանկապարտեզից հետո մեզ հետ է ժամանակ անցկացնում, օրն արագ ավարտվում է: Հանգստյան օրերին էլ փորձում ենք միասին շատ ժամանակ անցկացնել»,- ասաց նա:

Արտաշեսը նկատեց, որ որդու մեջ չի տեսնում իր մանկությունը, իր ժամանակներն այլ էին, մտածողությունը՝ ևս: «Հիմա ամեն ինչ շատ ավելի գունավոր, լուսավոր է, ընտրության հնարավորությունները՝ շատ: Երեխաների մեծ մասը սմարթֆոններից կախվածություն ունի, Մաքսն էլ բացառություն չէ: Պայքարում ենք, որպեսզի քիչ օգտվի: Չնայած հասկանում ենք՝ դրա անհրաժեշտությունը կա, երեխան չպետք է սահմանն անցնի: Օրվա մեծ մասը մանկապարտեզում է լինում, երբ տանը սմարթֆոնից օգտվելու ցանկություն է ունենում, թույլ ենք տալիս, բայց ոչ երկար ժամանակով»,- նշեց Արտաշեսը:

Դերասանը նաև պատմեց, որ որդին, դեռ չծնված, թատրոն էր գնում: «Հիմա էլ գալիս է թատրոն, ներկայացումներ դիտում, բայց կարճ ժամանակով, կարող է մեկ գործողություն դիտել, հետո ինձ պատմել: Լավ հանդիսատես է, նաև շատ բարձր ծափահարում է: Չեմ պատկերացնում, որ որդիս կդառնա բեմում կանգնած մեկը, բայց հեռուստասերիալում խաղալու փորձ ունեցել է: «Սարի աղջիկ» հեռուստասերիալում հենց իմ տղային էր մարմնավորում, ընտրվել էր քասթինգով: Մաքսի հետ աշխատեցի, հեշտ ստացվեց նկարահանվելը: Նկարահանող խումբն ասում էր, որ ես ոչինչ չանեմ, իրենք էին շփվում, լսում էր: Օրեր էին լինում, երբ նկարահանման չէր, հարցնում էր՝ չե՞նք գնում: Իմ գենը մի փոքր կա, բայց ես իրեն երբեք չեմ ուղղորդի մասնագիտության հարցում: Կզբաղվի այն գործով, որն ինքը կընտրի և կսիրի: Դեմ եմ նրան, որ երեխային պարտադրում են կամ ավանդույթ պահում, որ ծնողների մասնագիտությունն ընտրի»,- եզրափակեց նա:

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված