Կառավարությունը որոշում կայացրեց ազգային հավաքականի անդամ Էդուարդ Սպերցյանի վերաբերյալ
ՍպորտԿառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել 21-ամյա Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Էդուարդ Սպերցյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այս պահին նա հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում, մասնակցում է ուսումնամարզական հավաքներին, նախապատրաստվում մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Էդուարդ Սպերցյանին: