Տոկիոյում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
ԱշխարհՃապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ դրություն մտցնել Տոկիոյում հուլիսի 12-ից օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում: Տնտեսության վերականգնման նախարար Յասուտոսի Նիսիմուրայի խոսքերով, դա պայմանավորված է կորոնավիրուսի պատճառով առկա ծանր իրավիճակով:
«Տոկիոյում վարակվածների թվի աճի միտումը շարունակվում է, բացի դրանից, դելտա շտամը տարածվում է: Մինչդեռ, ամառային սեզոնը սկսվում է, երբ աճում է բնակչության ակտիվությունը: Վիրուսը զսպելու և առողջապահական համակարգը պաշտպանելու համար արտակարգ դրություն ենք մտցնում հուլիսի 12-ից օգոստոսի 22-ը»,-ասել է նա։